Օքսիլիքվիտ (լատ․ Oxy[genium]՝ թթվածին և liquid[us]՝ հեղուկ), պայթուցիկ նյութ, կազմված է հեղուկ թթվածնով հագեցած այրվող օրգանական կլանիչներից (փայտածուխ, տորֆ, թեփ և այլն)։

Օքսիլքվիտն արգելված է օգտագործել ստորգետնյա հանքափորվածքներում։

Գործածություն խմբագրել

Օքսիլիքվիտն օգտագործվել է պայթեցնելու աշխատանքներում, հիմնականում լեռնարդյունաբերության բնագավառում։ Առաջին անգամ գործածվել է 1899 թվականին Շվեյցարիայում Սիմպլոնի թունելի շինարարության ժամանակ։ ԽՍՀՄ-ում օքսիլքվիտները լայնորեն կիրառվել են 30-ական թթ․ սկզբին՝ Դնեպրահէկի շինարարությունում։ Օքսիլիքվիտների լայն գործածությունը դադարեցվել է 1960-ական թվականներին[1]։ Ներկայում դրանք չեն օգտագործվում և փոխարինված են պարզագույն բաղադրությամբ ամոնիումաբորակային պայթուցիկ նյութերով։

Մշակույթում խմբագրել

  • «Աստղանավորդներ» (1951) գիտաֆանտաստիկ վեպում Ստանիսլավ Լեմը նկարագրում է ձեռքի տակ եղած միջոցներով օքսիլիքվիտ պատրաստելու եղանակը, որպեսզի պայթեցվի քարայրի փակված մուտքը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дубнов Л. B. Оксиликвиты // Горная энциклопедия. / Под редакцией Е. А. Козловского. — М.: Советская энциклопедия, 1984—1991.
  2. Станислав Лем Пётр Арсеньев // Астронавты / Перевод с польского Зинаиды Бобырь. — Читинское книжное издательство, 1960.

Գրականություն խմբագրել

  • Эпов Б. А. Основы взрывного дела. — М.: Воениздат, 1974. — 222 с. — 17 000 экз.
  • Широкорад А. Б. Часть 4. Бомбовое вооружение. // История авиационного вооружения. Краткий очерк. / Под общ. ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 1999. — 560 с. — (Библиотека военной истории). — 11 000 экз. — ISBN 984-443-695-6; УДК 358.4 Ш64
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։