Օքսիթթուներ, օքսիկարբոնաթթուներ, օրգանական միացություններ, որոնք մոլեկուլում պարունակում են մեկ կամ մի քանի կարբօքսիլ (–COOH) և հիդրօքսիլ (–ОН) խմբեր, օրինակ, օքսիքացախաթթու (գլիկոնաթթու) НОСН2 COOH, α-օքսիպրոպիոնաթթու (կարնաթթու) CH3CH(OH)COOH և այլն։

Գլիկոլիկաթթու - դասի ամենապարզ ներկայացուցիչը

Տեսակներ

խմբագրել

Օքսիթթուները տարբերում են ըստ –СООН խմբերի թվի՝ հիմնայնության և –ОН խմբերի ընդհանուր թվի՝ ատոմայնության։ Կախված նշված խմբերի փոխադարձ տեղադրությունից՝ տարբերում են α-, β-, γ-, δ– օքսիթթուներ։ Խիստ ռեակցիոնունակ միացություններ են։ Տաքացնելիս հեշտությամբ անջատում են ջուր, առաջացնելու] α-օքսիթթուներից՝ լակաիդնեբ, γ և δ–օքսիթթուներից՝ լակտոններ և այլն։

Ստացում

խմբագրել

Օքսիթթուները ստացվում էն գլիկոլների օքսիդացմամբ, օքսինիտրիլների օճառացմամբ և այլ եղանակներով։ Օքսիթթուները և նրանց ածանցյալները պարունակվում են բուսական և կենդանական օրգանիզմներում (կաթնաթթու, կիտրոնաթթու, գինեթթուներ և այլն)։ Կարևոր են օքսիթթու-օքսիբենզոյաթթվի (սալիցիլաթթվի) ածանցյալները, որոնք օգտագործվում են որպես դեղորայքներ և ազոներկերի արտադրությունում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 606