Օքսիդապատում, մետաղական շինվածների մակերևութային շերտի կանխամտածված օքսիդացում։ Օքսիդապատման հետևանքով առաջացող օքսիդաթաղանթները (միկրոնի թասերից մինչև 500-600 մկմ հաստության) շինվածքները պաշտպանում են կոռոզիայից, ունեն դեկորատիվ նշանակություն, ծառայում են որպես էլեկտրամեկուսիչներ, հիմք են հանդիսանում պաշտպանական պատվածքների (լաքերի, ներկերի, յուղային քսուքների ևն) համար։

Օքսիդապատում կատարում են քիմիական կամ էլեկտրաքիմիական (տես Անոթային օքսիդացում) եղանակով, ինչպես նաև օդի ներգործությամբ՝ բարձր ջերմաստիճանների պայմաններում։

Տես նաև

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 604  
  Ընթերցե՛ք «օքսիդապատում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։