Օրենք ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին

Ընդունվել է ԽՍՀՄ ԳԽ 1990ապրիլի 3-ին։ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված էր. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր ու ինքնավար օկրուգներ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվե անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձնաբար։ Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը»։ Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան տվյալ տեղանքում բնակչության մեծամասնությունը կազմող հավաք բնակվող ազգախմբեր, հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս այդ տեղանքներում քվեարկության արդյունքները հաշվարկվում են առանձնաբար։ 1991 թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբերին ԼՂՀ անկախության հռչակման ընթացքում ընդունված ակտերը չեն հակասել սույն օրենքին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 697։