Սահմանադրական օրենք

(Վերահղված է Օրգանական օրենքից)

Սահմանադրական օրենք, պետական կարգի հիմունքները կարգավորող օրենք կամ օրենքների ամբողջություն։

Սահմանադրական օրենք եզրի հետ զուգահեռ օգտագործվում են նաև օրգանական օրենք կամ հիմնարար օրենք եզրերը։

Առանձնահատկություններ խմբագրել

Սովորաբար, սահմանադրական օրենքները ընդունման և փոփոխման կարգը տարբերվում է սովորական օրենքները նմանատիպ կարգերից՝ քվեարկությանը ավելի բարձր պահանջներով։ Սահմանադրական օրենքի ընդունման նման կարգը դրանց պահում է սովորական օրենքների հետ համեմատած ավելի կայուն և փոփոխություններին նվազ ենթարկվող։

Պատմություն խմբագրել

Սահմանադրական օրենք եզրը առաջացել է Ֆրանսիայում և գոյություն ունի ֆրանսիական իրավական համակարգի ազդեցությունը կրած պետություններում։

Հայաստան խմբագրել

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրական օրենքներ են համարվում ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգը, ՀՀ ընտրական օրենսգիրքը, ՀՀ դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքը, Հանրաքվեի մասին ՀՀ օրենքը, Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքը[1]։ ՀՀ Ազգային Ժողովի կողմից այդ օրենքների ընդունման համար անհրաժեշտ են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդ (ի տարբերություն «սովորական» օրենքների, որոնց ընդունման համար անհրաժեշտ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությունը, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին)[1]։

Վրաստան խմբագրել

Վրաստանի Սահմանադրությունը սահմանում է պետության խորհրդարանի, պետական խորհրդանիշերի, քաղաքացիության, քաղաքական կուսակցությունների, տեղականա ինքնակառավարման մարմինների լիազորությունների և ընթացակարգի և որոշ այլ հարցերով սահմանադրական (օրգանական) օրենքների ընդունումը[2]։ Վրաստանի կարևոր սահմանադրական օրենք է հանդիսանում Սահմանադրության կողմից անմիջականորեն չնախատեսված Սաակաշվիլի-Բենդուկիձե բարեփոխումների ընթացքում ընդունված Տնտեսական ազատության մասին ակտը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
  2. «Վրաստանի օրգանական օրենք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.