Օտար մարմին (լատին․՝ corpus alienum), բժշկական տեսանկյունից՝ օրգանիզմում հայտնված ցանկացած օտարածին մարմին, այդ թվում՝ շնչած օդը և ապրող օտարածին մարմինները։ Նեղ իմաստով՝ աչքում, ականջում, քթում, ըմպանում, կերակրափողում կամ շնչափողում հայտնված տարբեր չափսերի կողմնակի առարկաները։ Օտար մարմինը, անգամ չվնասելով իրեն շրջապատող հյուսվածքները, կարող է մահվան պատճառ դառնալ։ Օրինակ՝ լարինգոսպազմի ռեֆլեկտորներով պայմանավորված շնչարգելության արդյունքում կամ օտար մարմինը հեռացնելու ոչ մասնագիտական փորձերի պատճառով, որոնք կարող են հանգեցնել հիվանդի մահվան[1], ինչպես նաև լորձանյութի հետ կապված խնդրի դեպքում (օրինակ՝ մարտկոցը կարող է այրվածք[2] առաջացնել)։

Ստամոքսում հայտնված օտար մարմնի՝ ատամի խոզանակի էնդոսկոպիկ պատկերը
Պնևմատիկ զենքի BB-փամփուշտը ձեռքի մեջ

Երեխաները կարող են մանր առարկաները, օրինակ՝ ուլունքները, մտցնել քթի կամ ականջի [3] մեջ։

Հետազոտություններից մեկի արդյունքներում արախիսը (գետնընկույզը) համարվում է շնչական ուղիներում ամենահաճախ[4] հանդիպող օտար մարմինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Инородные тела». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Litovitz, Toby. «Swallowed a Button Battery?». National Capital Poison Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  3. «Foreign Bodies: Nose and Paranasal Sinus Disorders: Merck Manual Professional». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Yadav SP, Singh J, Aggarwal N, Goel A (2007 թ․ սեպտեմբեր). «Airway foreign bodies in children: experience of 132 cases» (PDF). Singapore Med J. 48 (9): 850–3. PMID 17728968.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել