Օտարում (իրավունք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարում (այլ կիրառումներ)
Օտարում (անգլ.՝ Alienation), գույքը մեկ այլ անձին փոխանցում, ինչպես նաև սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցում։
Մինչև 17-րդ դարը «օտարում» եզրը կիրառվում էր գույքի առնչությամբ։ Օրինակ՝ մեկը կարող էր օտարել իր գույքը՝ փոխանցելով մի ուրիշ անձի կամ հաստատության։ 17-րդ դարում եզրի նշանակությունը փոխվեց՝ նյութական ունեցվածքից դեպի ոչ նյութականը, ինչպես, օրինակ՝ իրավունքների և ինքնիշխանպւթյան օտարումը։ Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Գրոտիուսը և Լոկը, ընդունում էին, որ որոշակի իրավունքների կամ իրավազորությունների օտարումը իրավական քաղաքական հասարակարգի անհրաժեշտ նախապայման է։ Այս իմաստով՝ օտարումը դարձավ հասարակական պարտավորագրի տեսության հիմք։
ԳրականությունԽմբագրել
- Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։