«Օվասիս» («Օազիս»), գրական, գիտական ամսաթերթ։

Օվասիս
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1928[1]
Լուծարվել է1929[1]

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1928-1929 թվականներին Նիկոզիայում։ Խմբագիրներն են եղել Սամուել Թումայանը, Տիրան Լյուլեճյանը։

Ունեցել է անկախ ուղղություն։ Հետամտել է հայերենի անաղարտության, ժող․ ավանդույթների ու մշակույթի արժեքների պահպանման, ազգ․ համախմբման հարցեր։ Հանդես է եկել օտարացման, ազգային նկարագիրը խաթարող երևույթների դեմ։ Լուսաբանել է տարբեր երկրների հայ գաղթավայրերի ազգային–հասարակական կյանքը։ Ներկայացրել է նաև Սովետական Հայաստանի առօրյան, նրա տնտեսության ու մշակույթի զարգացումը։ «Օվասիս» քննարկել է ձևավորվող սփյուռքահայ գրականության հարցեր, փորձել հայտնաբերել արևմտահայ գրականության ավանդույթների հարատևումը այդ պրոցեսում։ Աջակցել է սփյուռքի կրթական–լուսավորական գործին, հրա– տարակել մանկավարժ, բնույթի բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև բժշկաառողջապա հական զրույցներ ու գիտամատչսլի նյութնր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 572.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 572  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։