Օսմանյան կայսրության տնտեսական պատմություն

Օսմանյան կայսրության տնտեսական պատմությունը ներառում է 1299 թվականից 1923 թվականը ընկած ժամանակահատվածը։ Այն բաժանված է երկու ենթախմբերի, որոնցից առաջինը դասական ժամանակաշրջանն է (ընդլայնում), որը հիմնված էր մեծ մասամբ երկրագործության վրա։ Երկրորդ ժամանակաշրջանը բարեփոխումների ժամանակաշրջանն էր, որը մտցրեց փոխգործակցություն պետական ապարատի և տնտեսական առանձին միավորների միջև։ Փոփոխությունները սկսվեցին զինվորական բարեփոխումներից՝ կապված ասոցացված գնդերի հետ (օսմաներեն՝ لنكا) և հանրային գնդերի հետ։

Օսմանցիները դիտարկում էին ռազմական ընդլայնումը որպես հարստության հիմնական աղբյուր, հետևաբար տեսնում էին երկրագործությունը՝ որպես ավելի նախընտրելի ճյուղ, քան մանուֆակտուրան և արտադրությունը։ Արևմտյան մերկանտալիստները հարստություն-ուժ-հարստություն հավասարությունում շեշտը դնում էին մանուֆակտուրայի և արտադրության վրա՝ շարժվելով դեպի կապիտալիստական տնտեսություն և շուկաների ընդլայնում, մինչ օսմանցիները շարունակում էին տարածքային ընդլայնումն ու երկրագործությունը[1]։

Երկրագործություն խմբագրել

Օսմանյան կայսրության տարածքների մեծությունը ենթադրում էր, որ այն պիտի լիներ երկրագործական զարգացման երկիր։ Թեև երկրի տերերը քոչվորներ էին, հպատակ ժողովուրդները դարեր ի վեր այդ տարածքներում բնակվող ժողովուրդներ էին, որոնք ունեին զարգացած երկրագարծական ավանդույթներ։ Ուստի, օսմանցիները շուտով սկսեցին տեղաբնկիների պես հողագործությամբ զբաղվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. In economic terms, neither the Marxian Asiatic mode of production, nor the feudal mode found in mediaeval Europe reflect the Ottoman economy accurately, as it falls somewhere in between the two - excess peasant production was taxed by the state as opposed to it being paid in rent to feudal lords - Faroqhi, S, 1999, pp. 189-91