Օսական ճարտարապետություն

Օսական ճարտարապետություն, օս ժողովրդի կողմից դարեր շարունակ ստեղծված ճարտարապետական կառույցների ամբողջություն։ Օսիայի տարածքում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ են գտնվում, որոնք ամենանշանավորներն են լեռնային գոտում գտնվող միջնադարյան աշտարակները և ամրոցները։ Օսերի պաշտպանողական կառույցները բաժանվում են հետևյալ տիպերի՝ ռազմական («мæсыг») և կիսառազմական-բնակելի աշտարակներ («гæнах»), ամրոցներ («галуан»), ժայռային և քարանձավային բերդեր, հողապատներշներ։ Այդ ամեն հուշարձանի համար բնորոշ են կառուցման հատուկ ձևեր, հատուկ պլանավորում և կոնկրետ նշանակություն։ Օս վարպետներին հրավիրում էին Բալկարիա, Վրաստան և Կովկասի այլ տարածաշրջաններ ռազմական օբյեկտներ կառուցելու համար[1]։ Օսիայում գտնվում է տարբեր պահպանվածության մոտավորապես 300 աշտարակ, որոնցից լավ են պահպանվել ռազմական աշտարակները, իսկ բնակելիները՝ վատ։ Աշտարակներ և նմանատիպ ռազմակառույցներ ոչնչացված են եղել 1830 թվականին դեպի Օսիա տեղի ունեցած գեներալ Իվան Աբխազովի արշավի ժամանակ։

Ցագարաևների և Գաբիսովների աշտարակները Հալգոն բնակատեղիում՝ հին Ցիմիտի գյուղի մոտ

Ծանոթագրություններ խմբագրել