Օջախ պայտաձև` խոյագլուխ ծայրերով
Օջախ պայտաձև` խոյագլուխ ծայրերով (անգլ.՝ Horseshoe-shaped hearth with ram-headed ends), խոյագլուխ քանդակներով պայտաձև օջախ: Հայաստանի վաղ բրոնզեդարյան հուշարձաններից հայտնաբերված նմանատիպ օջախները՝ զարդարված մարդակերպ և կենդանակերպ քանդակներով, յուրահատուկ զոհասեղաններ են եղել, որոնք տեղադրվել են բնակարաններում և դրանց շուրջ իրականացվել են երկրագործական հավատալիքներին առնչվող ծիսակատարություններ[1]:
նյութ | Կավ |
---|---|
ստեղծվել է | Մ. թ.ա. III հազարամյակ |
կայք |
Խոյագլուխ ծայրերով պայտաձև օջախը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում[2]:
ՊատմությունԽմբագրել
Վաղբրոնզեդարյան մշակույթում քարերով շարված օջախների կողքին կավից շարժական օջախների առկայությունը խոսում է դրանց տարբեր կիրառությունների մասին: Պայտաձև կամ կամարաձև շարժական օջախներն օգտագործվել են միայն ծիսական նպատակներով: Ըստ ընդունված տեսակետի՝ շարժական օջախները խորհրդանշել են արական սկիզբ և տղամարդու կողմից տնային օջախի արգասավորում[3]: Շարժական օջախները դրվել են թոնրի հանգած կրակի կամ մոխրի վրա, այնուհետև պահվել թոնրի մեջ ակին կիպ, ուղղահայաց դիրքով: Վաղբրոնզեդարյան օրինակները գտնվել են մի քանի քարերով շարված կրակարանների վրա[Նշում 1]:
ՆշումներԽմբագրել
- ↑ Մ.ք.ա. III հազարամյակի հուշարձաններում ոչ միայն հայտնաբերվել են հզոր խոյագլուխներով, մարմնով և վերջույթներով ձևավորված պաշտամունքային օջախ-կրակարանների պայտաձև հենակներ, այլ նաև խոյագլուխ շքասեղներ, զարդեր:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Օջախ պայտաձև` խոյագլուխ ծայրերով»։ historymuseum.am։ Վերցված է 2016-11-29(չաշխատող հղում)
- ↑ «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք»։ historymuseum.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-07-ին։ Վերցված է 2016-10-06
- ↑ Լարիսա Եգանյան, Կավից պայտաձև իրեր Անիի քարանձավից
ԱղբյուրներԽմբագրել
- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010