Օպտիկական համակարգեր

օպտիկական տարրեր՝ ստեղծված լուսային փնջերը, ռադիոալիքները, լիցքավորված մասնիկները փոխակերպելու համար
(Վերահղված է Օպտիկական համակարգից)

Օպտիկական համակարգեր, օպտիկական տարրերի՝ ոսպնյակների, պրիզմաների, թիթեղների, հայելիների և այլն համախումբ։ Այդ տարրերը համակցվում են միմյանց հետ որոշակի կերպով՝ օպտիկական պատկերներ ստանալու կամ լույսի աղբյուրից եկող լուսային հոսքը փոխակերպելու համար։ Օպտիկական համակարգերը օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքերի պարտադիր մասն են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։