Օկտյաբրսկայա հրապարակ (Եկատերինբուրգ)
Օկտյաբրսկայա հրապարակ (ռուս.՝ Октябрьская площадь), հրապարակ Եկատերինբուրգի կենտրոնում՝ կառավարության շենքի և Սվերդլովսկի մարզի օրենսդիր մարմնի շենքի առջև։ Երբեմն կոչվում է նաև Թատերական հրապարակ՝ Սվերդլովսկի ակադեմիական դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվելու պատճառով։
Օկտյաբրսկայա հրապարակ | |
---|---|
Հրապարակի տեսքը թռչնի բարձրությունից | |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Անվանվել է | Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն |
Մակերես | |
Պատմություն
խմբագրելՀրապարակը ստեղծվել է 1970-ական թվականներին Աշխատող երիտասարդության առափնյայի (նախկինում՝ Տիմոֆեևսկայա առափնյա), Բորիս Ելցինի անվան փողոցի (նախկինում՝ Ֆետիսովսկայա և հունվարի 9) և Անտոն Բալեկի փողոցի (Բոլշայա Սեժայա) հին բնակելի շենքերի քանդման արդյունքում, որոնք 18-րդ դարում գտնվում էին Վերին աքսորյալ ազատաբնակների ավանում։ Հրապարակին սահմանակից են՝ հյուսիսից՝ Եկատերինբուրգի դրամատիկական թատրոնի շենքը, արևմուտքից` կառավարական շենքը, հարավ-արևմուտքից` Ուրալի ֆեդերալ շրջանի վարչական շենքը, հարավից` 2-րդ շրջանային հիվանդանոցի շենքը[1]։
Հրապարակի կենտրոնում է գտնվում 1980-ական թվականների վերջին կառուցված «Գունդ» ցայտաղբյուրը։ Ճարտարապետի Վիտալի Լոսկուտովի նախագծի համաձայն՝ 40 տոննանոց գունդը խորհրդանշում է մաքուր մոլորակ, որը մաքրվում է ջրի ճնշման տակ[2]։
Շենքեր և շինություններ
խմբագրել- № 1՝ Կառավարության տուն և Սվերդլովսկի մարզի օրենսդիր մարմնի շենք
- № 3՝ Ուրալի ֆեդերալ շրջանի ՌԴ քննչական կոմիտեի քննչական վարչության շենք
- № 5ա՝ երկհարկանի գրասենյակային շենք
Տրանսպորտ
խմբագրելՀիմնական հասարակական տրանսպորտ
խմբագրելՀրապարակի հարևանությամբ է գտնվում «Դրամաթատրոն» հասարակական տրանսպորտի կանգառը։
- Ավտոբուս՝ № 21, 32
- Երթուղային տաքսի՝ № 024, 034, 045
Մոտակա մետրոյի կայարան
խմբագրելՀրապարակի հարավային սահմանի հարավում 550 մետր հեռավորության վրա է գտնվում «1905 թվականի հրապարակ» մետրոյի կայարանը։
Գրականություն
խմբագրել- Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует
- Рабинович Р. И., Низамутдинова Т. М. Улицы Свердловска. — 5-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1988. — 224 с. — 100 000 000 экз. — ISBN 5-7529-0009-3
- Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4