«Օկինավայի դիետա», ծովային դիետայի տեսակ, որը բնորոշ է Ռյուկյու կղզիների բնակիչներին, սննդակարգը կազմված է կղզու մշտական բնակիչների ուտելիքներից՝ առողջ քաշ պահելու համար։ Անվանումը առաջացել է ամենախոշոր կղզի Օկինավայից։

Կղզիզներում մշտական բնակվողների դիետա

խմբագրել

Ռյուկյու կղզիների բնակիչները, որոնցից Օկինավա կղզին համարվում Է համեմատաբար ամենամեծը, աչքի են ընկնում կյանքի ամենաերկար տևողությամբ։ Օկինավացի տղամարդկանց միջին տարիքը 78 տարեկանն է, իսկ կանանցը՝ 86։ Այս ցուցանիշը մեծ է Ճապոնիայի բնակչության կյանքի միջին տևողոթյունից, իսկ Ճապոնիան երկարակեցությամբ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում։ Երկար կյանքի տևողության հետ մեկտեղ, այս կղզու բնակիչները տարբերվում են սրտային հիվանդությունների և քաղցկեղի մի քանի տեսակների սակավությամբ։ Հետազոտությունների ժամանակ 1995 թվականին պարզվել է,որ ի տարբերություն այդ տարիքի ամերիկացիների՝ Օկինավայի բնակիչների սրտի իշեմիկ հիվանդություններից մահվան ռիսկը 8 անգամ քիչ է, 7 անգամ քիչ՝ շագանակագեղձի քաղցկեղից, 6,5 անգամ քիչ՝ կրծքագեղձի քաղցկեղից և 2,5 անգամ քիչ հաստ աղիքի քաղցկեղից[1]։

Կյանքի ամենաերկար տևողությամբ աշխարհի 5 վայրերի մեջ է մտնում Օկինավան։ Այնտեղ 60 մարդ 100․000 հօգու հաշվով հատում է 100-ամյակի շեմը։Օկինավացիերի երկարակեցության հիմնական պատճառներից է գյուղատնտեսությունը, որը նպաստում է աշխույժ կենսակերպին, ցածր կալորիականությամբ սննդի, մեծ քանակությամբ ծովամթերքի և առանց քիմիկատների աճեցված սննդի օգտագործումը։ Նրանց գաղտնիքը նաև կայանում է նրանում, որ գերսնվելու փոխարեն նրանք կշտանում են 80 տոկոսով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Б. Дж. Уилкокс, Д. К. Уилкокс, М.Судзуки; [пер. с англ. Е. Г. Богдановой]. «Почему японцы не стареют. Секреты Страны восходящего солнца» — М.: «РИПОЛ классик», 2013
  2. Technologies, Peyotto. «Հայտնի են կյանքի ամենաերկար տևողությամբ աշխարհի 5 վայրերը (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել