Օլեոգրաֆիա
Օլեոգրաֆիա (լատին․՝ oleum - յուղ և ․․․ գրաֆիա), յուղաներկ նկարների պոլիգրաֆիական վերարտադրման եղանակ։ Տարածված է եղել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Կիրառվել է նկարների վիմագրական վերարտադրման (տես Վիմագրություն) բազմագույն (մինչ 15-20 գույն) եղանակը։ Յուղաներկ գեղանկարչության ստեղծագործություններին առավել նմանեցնելու համար տպագրական տպվածքները լաքապատում էին և ենթարկում ռելիեֆային խածատման, որի շնորհիվ ստացվում էր կտավի մակերևույթի և յուղաներկի ռելիեֆային վրձնախազվածքի նմանակում։ Շատ դեպքերում օլեոգրաֆիան կոպտացնում և աղճատում էր բնագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 527)։ |