Օլեգ Պետրովիչ Բելով (ռուս.՝ Оле́г Петро́вич Бело́в, նոյեմբերի 20, 1963(1963-11-20), Գորոխովեց, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Նիժնի Նովգորոդի բնակիչ, մեղավոր է ճանաչվել սեփական ընտանիքի (6 երեխա և հղի կին) զանգվածային սպանության, մոր սպանության և բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ (կալանքի ժամանակ) սպառնանքի համար, 2015 թվականի օգոստոսի 6-ին Բելովը բերման է ենթարկվել։ 2016 թվականի հունիսի 29-ին ցմահ ուղարկվել է հատուկ ռեժիմի գաղութ՝ հոգեբույժի հսկողության ներքո։

Օլեգ Բելով
Պատկեր
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 20, 1963(1963-11-20) (60 տարեկան)
ԾննդավայրԳորոխովեց, Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Օլեգ Բելովը ծնվել է 1963 թվականին Վլադիմիրի մարզում։ Ըստ Բելովի՝ ինքը, նույնիսկ վաղ մանկության տարիներին անսովոր ունակություններ է ունեցել մաթեմատիկայի և ֆիզիկայի ասպարեզում համար, նրա ծնողները հույս են ունեցել, որ Օլեգը կդառնա ակադեմիկոս։ Զանգվածային սպանության գործով դատարանում Բելովի տված ցուցմունքների համաձայն՝ հեշտությամբ ընդունվել է Մոսկվայի համալսարաններ, այդ թվում ՝ «Միֆի» ազգային հետազոտական միջուկային համալսարան[1]։

Դպրոցական տարիքում Բելովը երազում տեսել է թռչող ափսեի մանրամասն կառուցվածքը։ Վաղ մանկությունից երազել է կառուցել այս սարքը և գնալ այլ մոլորակ։ Ինչպես ասել է Բելովը, ունեցել է «300 տարվա համար նախատեսված ծրագիր»[1]։

1992 թվականին մկրտվել է Յոթերորդ օր ադվենտիստական եկեղեցում[2][3]։ Սակայն հետագայում վտարվել է համայնքից շնանալու համար[4]։

2009 թվականին մշտական բնակության է տեղափոխվել Նիժնի Նովգորոդ։ Այդ ժամանակ նրա կինը՝ Յուլիա Բելովան (Զայցևա) եղել է հղի։

Երկու ամուսիններն էլ չեն աշխատել՝ Յուլիա Բելովան ստացել է մայրության նպաստ, իսկ Օլեգ Բելովը՝ հաշմանդամության թոշակ[5]։

Ընտանիքում անընդհատ վեճեր են եղել, Օլեգ Բելովը բազմիցս ծեծել է կնոջն ու երեխաներին, սպառնալիքներ հնչեցրել։

2010 թվականին Բելովը կացնով հարվածել է կնոջ գլխին[6]։ Տեղի վարչակազմը ընտանիքը գրանցել է որպես անապահով[5]։ 2013 թվականից ընտանիքը վերահսկում էր անչափահասների հարցերով հանձնաժողովը[[7][8]:

Սպանություններ խմբագրել

2015 թվականի հուլիսի վերջին, հարևանուհու ցուցմունքի համաձայն, Բելովների ընտանիքում վեճ է տեղի ունեցել։ Լսվել են բղավոցներ եւ օգնության կոչեր, սակայն հաևանուհին ոստիկանություն չի կանչել[9]։ Այնուհետև պարզվել է, որ Բելովը բռունցքով հարվածել է կնոջ դեմքին՝ կենցաղային կոնֆլիկտի հետևանքով, որը ծագել է, քանի որ, նրա կարծիքով, կրտսեր որդու սանրվածքը սխալ է եղել[10]։ Ավելի վաղ (2015 թվականի հունիսի 15-ին) նախքան սպանվելը Բելովի կինը հայցադիմում էր գրել և դրանում արտացոլել, որ ամուսինը պարբերաբար ծեծել է իրեն և երեխաներին[11]։

2015 թվականի հուլիսի 27-ին Օլեգ Բելովը երկուշաբթի գնացել է մանկապարտեզ, որտեղ սովորաբար իր կինը տարել է երեխաներին և ասել, որ ընտանիքը մեկնել է գյուղ։ Հետագայում, կասկած չառաջացնելու համար, Բելովը նույնիսկ գնաց կաթնամթերքի խոհանոց, որտեղ կտրոններով կաթ էր վերցնում կրտսեր երեխաների համար։ Սակայն մեկ շաբաթ անց նրա զոքանչը Բելովան դիմել է ոստիկանություն, քանի որ երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել դստեր հետ և չի հավատացել փեսայի արդարացումներին՝ ընտանիքը գյուղ մեկնելու մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բնակարանում հայտնաբերել է 6 երեխաների և կնոջ՝ Բելովի մասնատված մնացորդները՝ փաթեթավորված 19 պոլիէթիլենային տոպրակների մեջ[5]։ Զոհվածների հոր և ամուսնու գտնվելու վայրը այդ ժամանակ եղել է անհայտ[2][9][12]։

Իրավապահ մարմինների կողմից անհապաղ կազմակերպվել են հետախուզական միջոցառումներ՝ Բելովի գտնվելու վայրը պարզելու համար, և նույն օրը Վլադիմիրի մարզի Գորոխովեց քաղաքի ամառանոցում հայտնաբերվել է Բելովի մոր մասնատված մարմինը՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով[3][5][12]։ Օլեգ Բելովը հայտնվել է դաշնային հետախուզման մեջ։

2015 թվականի օգոստոսի 5-ի գիշերը Բելովը հայտնաբերվել է Ռուսաստանի ՆԳՆ ներքին գործերի վարչության աշխատակիցների կողմից Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքի ամառանոցներից մեկում գտնվող տանը։ Քննության վարկածով՝ Բելովը մտադիր է եղել սպանել զոքանչին՝ Վալենտինա Զայցեւային և դարանակալել է այնտեղ՝ սպասելով նրա վերադարձին[13]։ Սակայն այդ պահին նա գտնվելիս է եղել Նիժնի Նովգորոդում, ինչի մասին Օլեգ Բելովը չի իմացել։ Նրա հետ դանակ է եղել[14]։

Ինքը՝ Օլեգ Բելովը, ասել է, որ նա իր մոր սպանությունը կատարել է այն պատճառով, որ հարևանները պարզապես «քարեր են նետում» նրա վրա՝ իր որդու կողմից կնոջ և երեխաների սպանության մասին լուրերից հետո։ Որոշել է սպանել նրան և թաղել նրան[15]։ Քննիչ Դմիտրի Խանի խոսքով՝ Օլեգ Բելովը, տեղում ստուգելիս իր ցուցմունքները, ասել է, որ խաբեությամբ մորը կանչել է հարևանությամբ գտնվող հողամասում ազնվամորի հավաքելու։ Հետո նա երկար ժամանակ հավաքել է իր մտքերը և նույնիսկ աղոթեց առ Աստված, որ սպանի մորը։ Եվ որոշելով «Աստված, օգնիր ինձ սպանել մորս» խոսքերով՝ նա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր կրծքին և որովայնին։

Այդ պահին նրա գտնվելու վայրը պարզ է դարձել իրավապահ մարմիններին։ Ձերբակալման ժամանակ Բելովը, դանակը ձեռքին, սկսել է սպանության սպառնալիքներ հնչեցնել ոստիկանների հասցեին և նույնիսկ հարձակվել Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից մեկի վրա, սակայն ի պատասխան, հրազենից վիրավորվել է որովայնից, որից հետո բերման է ենթարկվել և հոսպիտալացվել[12][14]։ Արդեն օգոստոսի 10-ին բժիշկները հայտնել են, որ վիրահատությունը հաջող է անցել և Բելովի վիճակը բարելավվել է[16]։ Գնդակը չի դիպել ոչ մի կենսական օրգանի, Բելովը շատ արագ ապաքինվել է։

Մահացածները՝ Օլեգ Բելովի վեց երեխաները և կինը, թաղվել են 2015 թվականի սեպտեմբերին Կովրովի Տրոիցկո-Նիկոլսկի գերեզմանատանը։ Յուլիայի մայրը՝ Վալենտինա Զայցևան, սրտի կաթվածից հետո վերականգնողական կուրս է անցել[5][17]։

Ձերբակալություն, հետաքննություն և դատավարություն խմբագրել

2015 թվականի օգոստոսի 6-ին Օլեգ Բելովը ձերբակալվել է փակ արտագնա դատական նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի թիվ 35 հիվանդանոցում, որտեղ մեղադրյալին տեղափոխել են վիրավորվելուց հետո հետագա հոսպիտալացման համար[18][19]։ Սկզբում Բելովին մեղադրանք է առաջադրվել 105-րդ հոդվածի 2-րդ մասի (ա, գ) կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար (երկու կամ ավելի անձանց սպանություն, որոնք կատարվել են մանկահասակ երեխայի նկատմամբ, առանձին դաժանությամբ, այլ հանցագործություն թաքցնելու նպատակով)։ Բելովին մեղադրանք է առաջադրվել մանկահասակ երեխայի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված երկու և ավելի անձանց սպանության և մեկ այլ հանցագործություն կոծկելու նպատակով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար (հոդվածի 2-րդ մասի ա, գ, դ, կ, կետ)։ 105-րդ հոդվածով (երկու կամ ավելի անձանց սպանություն, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ, հատուկ դաժանությամբ, մեկ այլ հանցագործություն թաքցնելու համար) և Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի։

Օգոստոսի 12-ին դատարանը որոշում է կայացրել Օլեգ Բելովին հիվանդանոցից քննչական մեկուսարան տեղափոխելու մասին[20]։ Բացի այդ, պարզվել է, որ Օլեգ Բելովը հաշվառված է եղել Վլադիմիրի հոգե-նյարդաբանական դիսպանսերում, նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել աղջկան ծեծելու համար, սակայն հոգեկան հիվանդության պատճառով ազատվել է պատժից։ 2000-ականների սկզբին նա մեկնել է Նիժնի Նովգորոդ մշտական բնակության՝ առանց տեղական բժշկական հաստատություններին տեղյակ պահելու իր հոգեկան հիվանդության և նախկին հոգեբուժական գրանցման մասին[21]։

Սկզբում Օլեգ Բելովը հերքել է իր մեղքը հանցագործության մեջ, սակայն քննչական խմբի ղեկավար Խան Դմիտրիի կողմից անցկացված հարցաքննության ժամանակ նա չի կարողացել զսպել իրեն, լաց է եղել և զղջացել է իր ընտանիքի բոլոր անդամներին սպանելու համար։ Սպանությանը նախորդել են ընտանիքում երկար տարիների կոնֆլիկտները և կնոջ՝ ամուսնալուծվելու մտադրությունները։ Այս կոնֆլիկտի կայծը եղել է կենցաղային վեճն որդու ոչ պատշաճ սանրվածքի պատճառով։ 2015 թվականի օգոստոսին Բելովը, իր ցուցմունքների տեղում ստուգման ժամանակ, քննիչներին ցույց է տվել, թե ինչպես է սպանել իր ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Ըստ քննիչների՝ սպանության համար Բելովն օգտագործել է կնոջ կողմից նախկինում տրված դանակ, այնուհետև կացնով մասնատել մարմինները, մարմնի մասերը փաթաթել լաթի մեջ և տեղադրել աղբի տոպրակների մեջ։ Ապագայում Բելովը նախատեսում էր թաղել իր հարազատների մասնատված մարմինները Նիժնի Նովգորոդի մարզի Սեմենովսկի շրջանում, որտեղ Բելովի զոքանչը լքված տուն ուներ գյուղերից մեկում[3]։ Բելովի ծրագրերը խաթարվել են Վլադիմիրի շրջանի Կովրով քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներից ստացված զանգից, որոնք Վալենտինա Զայցևայի խնդրանքով փնտրում էին վերջինիս դստերը։ Հասկանալով, որ շուտով կբացահայտվի, Բելովը որոշեց խլել սեփական մոր կյանքը, ով ապրում էր Վլադիմիրի շրջանի Գորոխովեց քաղաքում։ Տեղում ցուցմունքները ստուգելիս քննիչ Խան Դմիտրին հարցրել է ձերբակալված Օլեգ Բելովին. «Ի՞նչ մտքեր են եղել քո գլխում սեփական մորը սպանելուց անմիջապես առաջ», ինչին Օլեգ Բելովը պատասխանել է. «Ես աղոթեցի Աստծուն, որ ինձ ուժ տա որպեսզի սպանեմ մայրիկիս», Բելովը մոր սպանությունը բացատրել է ամոթի վախով, որից մայրը չէր դիմանա։

2015 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության երրորդ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, որը տեղակայված է Նիժնի Նովգորոդում, արդարադատության փոխգնդապետ Խան Դմիտրի Վիլորիևիչն ավարտեց Բելովի գործով բոլոր քննչական գործողությունները։ Հայտնի են դարձել նաև նրանց անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնում անցկացված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները[5]:Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Բելովը տառապել է հոգեկան խանգարումով («շիզոֆրենիա»), սակայն այս հիվանդությունը չի բացառել նրա ողջամտությունը հանցագործությունների կատարման պահին[22]:Այսինքն ՝ մեղադրյալը թեև հոգեկան հիվանդությամբ է տառապել, սակայն, հաշվի առնելով թողությունը, գիտակցել է իր գործողությունների փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը[5]։ Փորձագետների որոշման համաձայն՝ Բելովը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն պետք է պատժի կրման վայրում շիզոֆրենիայի հարկադիր բուժման կուրս անցնելուց հետո[23]։

Քննության տվյալներով՝ քննչական մեկուսարանում Օլեգ Բելովը հանգիստ ապրելակերպ է վարել, յոգայով զբաղվել, ախորժակով սնվել և հաճույքով զբոսնել[5]։

2015 թվականի նոյեմբերին քննչական մարմինների կողմից Օլեգ Բելովի վերաբերյալ քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան[4]։

 
Դատավոր Դմիտրի Խոդակն ավելի քան հինգ ժամ ընթերցել Է Օլեգ Բելովի դատավճիռը:

2015 թվականի դեկտեմբերի 9-ին Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանը Օլեգ Բելովի ազատազրկման ժամկետը երկարացրել է 6 ամսով։ Ընդ որում, մեղադրյալը հանդես է եկել տնային կալանքի կամ չհեռանալու մասին ստորագրությամբ տեղափոխվելու միջնորդությամբ, սակայն նրան մերժել են։ Դատախազը դեմ է արտահայտվել խափանման միջոցի փոփոխությանը[11]։ Բացի այդ, Օլեգ Բելովը նախատեսել է միջնորդություն ներկայացնել դատարան՝ դատական նիստերն անցկացնել դռնփակ[11]։

Օլեգ Բելովի գործով դատավարությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին[24]։ Ամբաստանյալն իր ճառում ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել զոքանչին՝ Վալենտինա Զայցևայից։ Նրա խոսքով՝ ինքը զղջում է իր արածի համար և չի հավատում կատարվածին։

Դատավարության ընթացքում Բելովը միջնորդել է նրան հնարավորություն տալ աշխատել Forex շուկայում ՝ 200 միլիոն ռուբլի վաստակելու համար։ Դատարանի կողմից հայցը մերժվել է[25]։

Մայիսի 19-ին Դատական նիստի ժամանակ Օլեգ Բելովը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքներից ՝ հայտարարելով իր անմեղության մասին։ Ամբաստանյալի խոսքով՝ ինքը ստիպված է եղել իրեն զրպարտել սպառնալիքների պատճառով։ Բացի այդ, Բելովը բողոքել է, որ փաստաբանը ոչ պատշաճ կերպով պաշտպանում է իրեն, ինչպես նաև բազմիցս առաջարկել է «դատարանում ոչ մեկի հետ չվիճել և զղջալ»։ Հրաժարվելով մեղքից՝ ամբաստանյալը ենթադրություն է առաջ քաշել, որ իր կնոջ և երեխաների մահը կարող էին շատ մարդիկ ցանկանալ՝ կապված իշխանության ներկայացուցիչների դեմ տարբեր ատյաններում նրա պարբերական բողոքների հետ[26]։

2016 թվականի հունիսի 29-ին Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանը Օլեգ Բելովին մեղավոր է ճանաչել ութ մարդու սպանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելովը տառապում է հոգեկան խանգարումով, նա պարտադիր բուժում կանցնի հոգեբույժի մոտ այն վայրում, որտեղ նա կրում է պատիժը։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է հանցագործին 5 միլիոն ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում վճարել իր զոքանչին՝ այս գործով տուժող Վալենտինա Զայցևային[27][28]։

Հետևանքներ խմբագրել

Միևնույն ժամանակ, քննիչ Դմիտրի Խանը քրեական գործ է հարուցել Նիժնի Նովգորոդի ոստիկանության բաժնի պետ Ալեքսանդր Վոլչակի, նրա տեղակալ Վյաչեսլավ Նիկիտինի, ստորաբաժանման ղեկավար Վիկտոր Միլլերի և շրջանային կոմիսարներ Վլադիմիր Ֆիլիմոնովի և Դմիտրի Օբլիվինի դեմ։ Ըստ հետաքննության՝ ոստիկանության աշխատակիցները չեն արձագանքել Բելովի կնոջ՝ ամուսնու խուլիգանական գործողությունների, ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու և մահվան սպառնալիքների վերաբերյալ հարցումներին[18]։ Այսպես, հետաքննության կողմից առգրավված մերժման նյութերի համաձայն՝ Յուլիա Բելովան բազմիցս բողոքել է ոստիկանություն՝ ամուսնու պարբերաբար սկանդալների և ծեծի մասին։ Իսկ սպանությունից բառացիորեն մեկ ամիս առաջ Յուլիան հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, որում նշել է, որ Օլեգ Բելովը ծեծում է իրեն՝ սպառնալով սպանել, մասնատել մարմինը և նետել աղբարկղը։ Սակայն ոստիկանության աշխատակիցները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել այս խնդրանքներին արձագանքելու համար[8]։

2015 թվականի օգոստոսի 8-ին դատարանը բավարարել է Վիկտոր Միլլերին կալանավորելու հետաքննության միջնորդությունը։ Քննիչները պարզել են, որ որպես շրջանային ոստիկան Վլադիմիր Ֆիլիմոնովի անմիջական ղեկավար, նա չորս անգամ հաստատել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները, որոնք նա տվել է Օլեգ Բելովի կնոջ հայտարարությունների հիման վրա[29]։

Շրջանային կոմիսարներ Դմիտրի Օբլիվինը և Վլադիմիր Ֆիլիմոնովը տնային կալանքի տակ են եղել[29]։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանության դեմ քրեական գործի հարուցման պատճառով, ի նշան բողոքի, Նիժնի Նովգորոդի 9 տեղամասային կոմիսարներ հրաժարականի դիմում են ներկայացրել։ Նրանք նշել են «շղթայական ռեակցիայի» վախը որպես իրենց որոշման պատճառներից մեկը[13]։

2018 թվականի հունիսին երկու շրջանային կոմիսարներ՝ Դմիտրի Օբլիվինը և Վլադիմիր Ֆիլիմոնովը, դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին հանցագործություն կատարելու մեջ։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը, մասնավորապես՝ իր ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը հանգեցրել է հատկապես ծանր հետևանքների՝ Բելովերի ընտանիքի անդամների մահվան տեսքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Исповедь» нижегородского детоубийцы Белова поразила присутствующих в зале суда». www.vgoroden.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «Отца, убившего шестерых детей, уже пытались лишить родительских прав, но не нашли оснований». KP.ru. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Олег Белов повторил убийство жены и детей». dni.ru. 2015 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 «Отец-убийца 6 детей детей Олег Белов предстанет перед судом». 2015 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Расплата. Олег Белов, обвиняемый в убийстве семьи, предстанет перед судом». АиФ. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Подруга Юлии Зайцевой: детей в семье изверга Белова могло быть восемь». Vesti.ru. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «комиссия по делам несовершеннолетних». RG. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 «Жена Белова жаловалась участковому, что муж пытался топить детей». Vesti.ru. 2015 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  9. 9,0 9,1 «Подозреваемый в убийстве 6 детей и жены Олег Белов: досье». АИФ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  10. «Олег Белов - чикатило нашего времени — Pro Город Нижний Новгород — progorodnn.ru». progorodnn.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Обвиняемый в убийстве детей в Нижнем Новгороде попросит о закрытом процессе». Lenta.ru. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Обвиненный в убийстве детей, жены и матери Олег Белов арестован». Lenta.ru. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  13. 13,0 13,1 «В Нижнем Новгороде после убийства семьи уволились девять участковых». Радио Свобода. 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  14. 14,0 14,1 «Официально: Убийца шестерых детей в Нижнем Новгороде пойман при попытке убить тещу». Российский диалог. 2015 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «Олег Белов рассказал, почему убил мать и попросил тещу его усыновить». 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. «Состояние подозреваемого в убийстве детей в Нижнем Новгороде улучшилось». ТАСС. 2015 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Шестерых детей и беременную жену Олега Белова похоронили в Коврове». АиФ. 2015 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. 18,0 18,1 «По ходатайству следствия судом арестован Олег Белов». Следственный комитет РФ. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  19. «Олега Белова арестовали под капельницей». Коммерсант. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  20. «Подозреваемый в убийстве шести детей Олег Белов переведён в СИЗО». РБК. 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  21. «Нижегородские врачи не получили данных о состоянии Олега Белова». РБК. 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  22. «Следствие по делу нижегородца, обвиняемого в убийстве своей семьи, завершёно». ТАСС. 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. «Олега Белова признали вменяемым». Портал ProGorod. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  24. «"Надеюсь, что Бог меня простит и детишки воскреснут". Олег Белов разрыдался в суде (видео)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. «Отец-душегуб Олег Белов: Хочу получить наследство после убитой матери». Комсомольская Правда. Нижний Новгород. 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  26. «Нижегородец, обвиняемый в убийстве матери, жены и шестерых детей, отказался от признательных показаний». Newsru.com. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  27. «Олег Белов, убивший своих детей, жену и мать, приговорён к принудительному лечению и пожизненному сроку. Новости. Первый канал» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  28. ««Нижегородского детоубийцу» Белова приговорили к пожизненному заключению в колонии особого режима». www.vgoroden.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  29. 29,0 29,1 «По ходатайству следствия арестован сотрудник полиции Виктор Миллер, который согласовывал постановления об отказе в возбуждении уголовных дел по заявлениям супруги Олега Белова». Следственный комитет РФ. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել