Մարի Օդիլի (անգլ.՝ Mary Ukaego Odili, մայիսի 12, 1952(1952-05-12)[1][2], Էմբեյս[1][3] և Իմո, Նիգերիա[1][2][4],), նիգերիացի դատավոր։

Մարի Օդիլի
 
Կրթություն՝ Նիգերիայի համալսարան (1976)[1] և Nigerian Law School? (1977)[1]
Գիտական աստիճան՝ իրավունքի բակալավր[1]
Մասնագիտություն՝ դատավոր
Ծննդյան օր մայիսի 12, 1952(1952-05-12)[1][2] (71 տարեկան)
Ծննդավայր Էմբեյս[1][3] կամ Իմո, Նիգերիա[1][2]
Քաղաքացիություն  Նիգերիա[1][2]

Ռիվերս նահանգի նահանգապետ (1999-2007) Պիտեր Օդիլի կինը։

Նախագահ Գուդլաք Ջոնաթանի կողմից Մարի Օդիլին նշանակվել է Նիգերիայի գերագույն դատարանի անդամ։ Նախքան Նիգերիայի արդարադատության խորհրդի կազմում ընդգրկվելը, զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում Ռիվերս նահանգի գլխավոր դատավոր (1992–2004), Արդարադատության վերաքննիչ դատարանի դատավոր, Աբուջա (2004–2010), Արդարադատության վերաքննիչ դատարանի դատավոր, Կադունա (2010–2011)։ Ամուսնու պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է Ռիվերսի առաջին տիկինը։

Կենսագրություն խմբագրել

Մարի Ուկաեգո Նզենվան ծնվել է 1952 թվականի մայիսի 12-ին Իմո նահանգի Ամուդի Օբիզի բնակավայրում՝ Էզե Բերնարդ Նզենվայի և Ուգոեզե Բենադետե Նզենվայի ընտանիքում։ Հայրը՝ Էզե Նզենվան, 1959 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատել է որպես իրավաբան, այնուհետև նշանակվել է Նիգերիա Ավիաուղիների քարտուղար։ Ուկաեգոն սովորել է մի շարք միջնակարգ դպրոցներում՝ ներառյալ St Benedict's դպրոցը, Obizi Ezinitte, St Michael's դպրոցը, Umuahia, St Agnes Primary դպրոցը, Maryland և Our Lady of Apostles դպրոցները։

Պայմանավորված Նիգերիայի քաղաքացիական պատերազմով՝ Ուկաեգոն ծնողների հետ տեղափոխվում է երկրի հարավարևելյան մաս, որտեղ շարունակում է կրթությունը աղջիկների ավագ դպրոցում, այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Մբաիզե, նա սովորում է Մբաիզեի օրիորդաց միջնակարգ դպրոցում, ավելի ուշ՝ Օնիչայի Rosary քոլեջում։ 1972 թվականին ընդունվում է Նիգերիայի համալսարան։ Ուսման երկրորդ տարում ստանում է ավելի բարձր բաժնում ուսանելու կրթաթոշակ։ Համալսարանում հանդիպում է Պիտեր Օդիլին և նրանց միջև ռոմատիկ հարաբերություններ են ձևավորվում։ 1976 թվականին ավարտում է համալսարանը՝ որպես առևտրային և գույքային իրավունքի ֆակուլտետի լավագույն ուսանող։ 1977 թվականին Նիգերիայի իրավունքի դպրոցից ստանում է իրավագետի որակավորում՝ նախքան Բենին քաղաքում և Աբեոկութայում իր կարիերան սկսելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://supremecourt.gov.ng/profile/justice/12
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://blerf.org/index.php/biography/odili-justice-mary-ukago-nee-nzemwa
  3. 3,0 3,1 3,2 https://blerf.org/index.php/biography/odili-justice-mary-ukago-nee-nzemwa/
  4. «Mary Odili, Adenuga, Igbinedion, 146 Others Bag National Honours». The Tide. Port Harcourt: Rivers State Newspaper Corporation. 2012 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել