Օգոստոս Բարբեր

ամերիկացի գործարար

Օգոստոս կամ Գաս Բարբեր (փետրվարի 21, 1927(1927-02-21), Փորթլենդ, Մեն, ԱՄՆ - նոյեմբերի 21, 2008(2008-11-21)[1]), ամերիկահայ ձեռնարկատեր և սննդի Barber Foods ընկերության հիմնադիր[2]։

Օգոստոս Բարբեր
Ծնվել էփետրվարի 21, 1927(1927-02-21)
ԾննդավայրՓորթլենդ, Մեն, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 2008(2008-11-21)[1] (81 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործարար

Վաղ կյանք խմբագրել

Բարբերը ծնվել է 1927 թվականին հայկական ընտանիքում։ Նրա ընտանիքը փախչել է Հայոց ցեղասպանությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Բարբերը ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակում։ Ավելի ուշ դարձել է Փորթլենդի նավամատույցներում նավեր զոդող։

Կարիերա խմբագրել

1955 թվականին Բարբերը բացել է Barber Beef և Poultry ընկերությունը, որը ավելի ուշ վերանվանվել է Barber Foods: Բարբերը առաջիններից է, որը առաջարկել է հավի միսը պատրաստել առանձին մասերով, մինչդեռ նախկինում այն վաճառվել է ամբողջական տեսքով։ Հետագայում ընկերության աշխատակազմում եղել են գրեթե 800 աշխատակիցներ, որոնց հիմնական մասը ներգաղթյալներ են եղել։ Իր աշխատակիցներին անգլերենի դասեր է տվել։

2002 թվականին թոշակի է անցել։

Բարբերը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին սրտի կանգ վերապրելուց հետո[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել