Մեկնաբանությունների հաջորդական հերթականությունը օգնում է համախմբել մեկնաբանությունները, որն առավել հեշտացնում է դրանց ընթերցումը։ Դու միշտ քո պատասխանը պետք է գրես՝ առկա մեկնաբանությունից մեկ աստիճան ներքև։ Հաջորդական հերթականության ապահովման լավագույն տարբերակը տողի առջևում (:) վերջակետի ավելացումն է։ Ինչքան շատ կետեր օգտագործես մեկ մեկնաբանության տակ, այնքան կշարունակվի տվյալ մեկնաբանության քննարկումը։
Քո գրած կոդային տեքստը
|
Պահպանելուց հետո տեքստի ընդհանուր տեսքը
|
Ես կարծում եմ, որ պետք է կիրառել սիրուն բառը։
: Իսկ ինձ թվում է, որ սիրունը հանրագիտարանային բառ չէ։
:: Այո, սիրունը հանրագիտարանային չէ։
|
Ես կարծում եմ, որ պետք է կիրառել սիրուն բառը։
- Իսկ ինձ թվում է, որ սիրունը հանրագիտարանային բառ չէ։
- Այո, սիրունը հանրագիտարանային չէ։
|
Ցանկ ստեղծելու համար, անհրաժեշտ բառերից կամ նախադասություններից առաջ, դի՛ր (*) աստղանիշ։ Աստղանիշը տեղադրվում է տողի սկզբում դրվող կետադրական նշանից հետո(:, *, կամ #)։ «Պահպանել» կոճակը սեղմելուց հետո՝ յուրաքանչյուր տողում դրված աստղանիշի փոխարեն հայտնվում է կետային ցանկ։
Քո գրած կոդային տեքստը
|
Պահպանելուց հետո տեքստի ընդհանուր տեսքը
|
:* Ցանկի առաջին բառ
:* Ցանկի երկրորդ բառ
:**Երկրորդ բառի տակ առկա ենթացանկի բառ
:* Ցանկի երրորդ բառ
|
- Ցանկի առաջին բառ
- Ցանկի երկրորդ բառ
- Երկրորդ բառի տակ առկա ենթացանկի բառ
- Ցանկի երրորդ բառ
|