Օգնություն. լիցենզիաներ խմբագրել

Այս հոդվածում բացատրվում է, թե ինչ է նշանակում ընտրել լիցենզիա առանձնահատուկ դեպքերում, երբ Wikimedia Commons-ում կամ Wikipedia-ում փաստաթուղթ եք տեղադրում: Հոդվածներում տեքստերի տեղադրման համար օգտագործվում է GFDL լիցենզիան :

Լիցենզիան պայմանով է սահմանվում խմբագրել

Wikimedia Commons-ում կամ Wikipedia-ում փաստաթուղթ տեղադրելով դուք այն դնում եք հասարակության տրամադրության տակ: Լիցենզիան սահմանում է այն պայմանները ըստ որոնց հասարակությունն իրավունք օգտագործել որևէ գործ: Այսպիսով գործի հեղինակի համար լիցենզիա ընտրել նշանակում է ընտրել, թե օգտագործման ինչ պայմաններով է նա գործը դնում հասարակության տրամադրության տակ : Wikipedia-ն ազատ հանրագիտարան է, այսինքն այն դրված է ազատ լիցենզիայի ներքո : Այս պատճառով դուք կարող եք ընտրություն կատարել միայն որոշակի թվով ազատ լիցենզիաների միջև ձեր գործերը Wikipedia-ում տարածելու պայմանները սահմանելու համար : Դուք պետք է հատկապես համաձայնեք Wikipedia-ից դուրս ձեր գործի վերօգտագործմանը, ներառյալ առևտրային օգտագործումը :

Ուշադրություն, եթե դուք գործի հեղինակը չեք, շատ հնարավոր է, որ իրավունք չունենաք որոշելու, թե որ լիցենզիայի ներքո այն տարածեք : Այսինքն Wikipedia կայքում մի տեղադրեք այնպիսի գործ, որի հեղինակը չեք առանց արդարացված թույլտվության, որով դուք խախտում եք հեղինակային իրավունքը : Այժմ սահմանված լիցենզիաների ցանկը ֆրանսերենով հասանելի է հետևյալ անվան տակ՝ Wikipedia:Liste des bandeaux de licence:

Ազատ լիցենզիաներ խմբագրել

Դուք կարող եք ընտրել մեկ կամ մի քանի լիցենզիաներ ներքոհիշյալներից : Երբ մի գործ հասանելի է բազմաթիվ լիցենզիաների ներքո, հասարակությունը կարող է ընտրել այն լիցենզիան կամ լիցենզիաները, որոնք համապատասխանում են :

Creative Commons

Ըստ փոխանակման ցանկության գոյություն ունեն օգտագործման բազմաթիվ հնարավորություններ՝

  • եթե ցանկանում եք նշել, որ դուք եք հեղինակը, տարածեք ձեր գործը հայրության ճանաչմամբ. օգտագործվող ժապավենն է՝ CC-BY
  • եթե ցանկանում եք նշել, որ դուք եք հեղինակը և որ գործը պիտի տարածվի ազատ լիցենզիայի ներքո, տարածեք ձեր գործը հայրության և նմանօրինակի կիսելու ճանաչմամբ. օգտագործվող ժապավենն է՝ CC-BY-SA (ցուցում. եթե խոսքը գնում է հիմնականում գլխավոր լիցենզիայի մասին)

ՈԱ՝ ոչ առևտրայինը գրեթե արգելված է :

Հասարակական բնագավառ խմբագրել

Հասարակական բնագավառը լիցենզիա չէ, այն իրավաբանական կարգավիճակ է, որում գտնվում է տվյալ գործը, երբ խախտվում են հայրության իրավունքները: Տարբեր երկրներում այս իրավունքները տարբեր են՝

  • Եվրոմիությունում գործը հասարակական բնագավառ է մտնում հեղինակի մահվանից 70 տարի անց և անվճար հասանելի է դառնում բոլորին : Միակ պայմանը հայրական իրավունքի հետ է կապված, այն կոչվում է նաև բարոյական իրավունք, որի համար բավական է նշել օգտագործվող գործի վերնագիրը և հեղինակին: Եթե ցանկանում եք բոլորին թույլ տալ օգտագործել ձեր գործը, տեղադրեք այն հասարակական բնագավառում Domaine public perso ժապավենի ներքո
  • ԱՄՆ-ում օգտագործեք Domaine public USA ժապավենը
  • Իրանում օգտագործեք Domaine public Iran ժապավենը

Առանձնահատուկ գործերի համար այս լիցենզիաները հարմարեցված են՝

  • ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքները նշվում են Domaine public gouvernement USA ժապավենով

Ազատ արվեստ խմբագրել

Art Libre լիցենզիան թույլ է տալիս կրկնօրինակել, տարածել և ազատ ձևափոխել գործերը հարգելով հեղինակի իրավունքները՝ պայմանով, որ միշտ հնարավոր լինի մուտք ունենալ աղբյուրին կրկնօրինակելու, տարածելու կամ ձևափոխելու համար: Այն օգտագործվում է Art Libre ժապավենով:

GNU լիցենզիաներ խմբագրել

GPL, ինչպես GFDL լիցենզիաները յուրաքանչյուրին թույլ է տալիս տարածել իր պաշտպանած գործը, այն պայմանով, որ տարածումը լինի միանման: Այն ապահովում է յուրաքանչյուրի ձևափոխված կամ չձևափոխված, առևտրային կամ ոչ առևտրային, կրկնօրինակելու կամ տարածելու ազատությունը: Այս պատճառով GFDL լիցենզիայի ներքո գործերը բոլորը ազատ չեն դիտվում (հատկապես Debian ծրագրի՝ Linux-ի ամենակարևոր տարածումներից մեկի անդամների կողմից:

Միայն GFDL լիցենզիան օգտագործելու անհարմարոությունը

Համեմատած Creative Commons- լիցենզաիների հետ՝ այս լիցենզիաներն ավելի ընդհանրական են, փոխարենը նրանց կիրառությունը Wikipédia-ի հոդվածների համար չի խրախուսվում, չնայած որ դրանք վավերական են: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր գործը տարածող մարդիկ նշեն, որ դուք եք գործի հեղինակը և որ այն տարածեն նույն ազատ լիցենզիայի ներքո ու լիցենզիայի ամբողջական կրկնօրինակ կցեն գործին, կարող եք օգտագործել՝

  • ընդհանուր հասարակական լիցենզիա՝ GNU (GPL), որը նշվում է GPL ժապավենով
  • ազատ փաստաթղթաբանության լիցենզիա՝ GNU (GFDL) 1.1, որը նշվում է GFDL ժապավենով (ցուցում. GFDL լիցենզիան, ի տարբերություն GPL լիցենզիայի, ունի գործի ազատ ձևափոխման սահմանափակումների որոշակի հնարավորություններ

Վճարովի լիցենզիաներ խմբագրել

Եթե դուք ցանկանում եք սահմանափակել ձեր գործի առևտրային տարածումը, ձևափոխումը կամ այլ ձևով դրա վերարտադրությունը, դուք չեք կարող տարածել ձեր գործը ազատ լիցենզիայի ներքո : Ոչ առևտրայնայցվող կամ հանրագիտարանի համար սահմանափակ նկարները Wikipedia կայքում արգելված են:

Fair use-ը լիցենզիա չէ, այլ որոշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում առկա հեղինակային իրավունքի հետ կապված բացառություն է որոշակի պայմաններով հեղինակային իրավունքի ներքո հոդվածներ հրատարակելու մասին: Fair use-ը չի գործում Wikimedia Commons-ում : Ինչ վերաբերում է ֆրանսերեն Wikipedia-ին, երկու որոշում սահմանափակել են կիրառությունը հետևյալ դեպքերում՝

  • պաշտպանված գերբերը նշված են ժապավենով գերբ
  • տեղադրված լոգոները և տարբերանշանները նշված են ժապավենով տեղադրված տարբերանշան
  • դրամները և նամականիշերը, եթե արգելված չեն, նշված են ժապավենով fair use դրամ}} և fair use նամականիշ,
  • ժամանակակից ճարտարապետական գործերի նկարները (որոնց ճարտարապետը 70 տարի է, ինչ մահացել է), եթե արգելված չեն, նշված են ժապավենով fair use batiment recent

Ինչու է անհրաժեշտ, որ ձեր գործը տեղադրեք անվճար լիցենզիայի ներքո

Ոչ առևտրային լիցենզիաների անհարմարությունները խմբագրել

Հսկեք ձեր գործը

  • Դուք իրավունք ունեք ստիպել այն մարդկանց, ովքեր վերահրատարակում են ձեր գործը, նշել հեղինակին կամ աղբյուրը (GFDL, CC-BY և CC-BY-SA դա պարտադրում են) : Այսպիսով ձեր գործերի վերահրատարակումը ձեզ համար պարզ է լինում, որը հաճախ ավելի շահութաբեր է, քան առանց հեղինակին նշելու գործի վաճառքը:
  • Դուք զուգահեռաբար ազատ լիցենզիա եք ունենում, ձեր հեղինակային իրավունքները ձեզ հնարավորություն են տալիս թույլ տալու այլ մարդկանց չպահպանել տրված լիցենզիան (ցուցում. դա այդպես է Creative Commons-ի և Ֆրանսիայում բոլոր լիցենզիաների համար, քանի որ ֆրանսիական օրենքով հեղինակային իրավունքը անձեռնամխելի է): Վերօգտագործման սահմանափակումներ. Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը վաճառի իմ գործը և շահույթ ունենա նույնիսկ առանց իմ իմացության:
  • copyright-ով, մասնավոր կրկնօրինակի իրավունքը (սահմանափակ թվով օրինակներ) թույլատրելի է հատկապես Ֆրանսիայում : Այսպիսով դուք չեք արգելում առանձնահատուկ մարդկանց օգտվել ձեր գործից :
  • ինչու վաճառել ձեր գործը, եթե յուրաքանչյուրը կարող է անվճար օգտվել դրանից Wikipédia կայքում : Եթե այն թղթային տարբերակով չէ, հավանաբար կանտեսվի վաճառվող գործերի շարքում և կարող է հեշտորեն ձևափոխվել որևէ ձեռնարկության միջոցներով :

Ամփոփում խմբագրել

Ամփոփելու համար կարելի է ասել, որ մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ձեր գործերի համար օգտագործել կրկնակի լիցենզիա՝ GFDL CC-BY-SA, որտեղ պարտադիր նշվում է հեղինակի անունը կամ աղբյուրը, յուրաքանչյուրին թույլ է տրվում բարելավել գործը և պարտադրում է այն տարածողներին տարածել այս նույն պայմաններով : Այլ տեղեկությունների համար կարող եք դիմել ձեր ադմինիստրատորին կամ համայնքին (Projet:Droit և wikipedia քննարկման էջեր) :