Օգնության քննարկում:Առաջին քայլերը

Latest comment: 12 տարի առաջ by Verjin-huis in topic Վիդեո նյութը

Առաջարկը խմբագրել

Այս քննարկումը տեղափոխվել է մասնակցի քննարկման էջից, որտեղ և առաջարկվել է այս ուղեցույցը ստեղծելու գաղափարը

Ես մի առաջարկ ունեմ, որը հնարավորություն կտա Wikipedia-ի ակտիվ այցելուների քանակը կրկնապատկման եւ ինչու չէ նաեւ եռապատկել: Իմ ծանոթներից շատերը իրենց համակարգիչներում ունեն հանրագիտարանային զանազան տեքստեր, որոնք ամիսներով եւ տարիներով մնում են այնտեղ, որոշ մարդիկ ջնջում են դրանք: Այնինչ հեշտացնելով այս ամենը մինչեւ պրիմիտիվության աստիճան մենք կկարողանանք այդ հսկայական հայերեն ինֆորմացիոն աղբյուրները եւ մարդկային ռեսուրսները կենտրոնացնել ինտեռնետում հայերեն հանրագիտարանային նյութերի մեծացման համար:

Իմ մաշկի վրա զգալով՝ ես կարող եմ նշել որոշ շատ կարեւոր խոչընդոտներ, որոնք այժմ խանգարում են հասարակ Wikipedia-ի այցելուներին դառնալ ակտիվ այցելուներ:

Նախ գլխավոր էջում գտնվող նորեկների էջը իմ կարծիքով շատ է ծանրաբեռնված ծավալուն ինֆորմացիայով: Այքան շատ ինֆորմացիայի կարիք նորեկները հիմնականում չեն ունենում (նաև անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այցելունները հիմնականում դինամիկ վարքագիծ են դրսեւորում՝ երկար տեքստեր հիմննականում չեն կարդու), այստեղ այցլելողները օրինակ՝ մեծամասնությամբ քիչ են հետաքրքրված թե ինչ է Wikipedia-ն, քանի որ այն այժմ մեծ համբավ ունի:

Բայցեւայնպես, բացի տեքստի նպատակահարմարությունից խոսելը, կարեւոր եմ համարում տեքսի ծավալները, քանի որ, իրականում Wikipedia-ում աշխատելն այդքան էլ բարդ գործ չէ, եւ առանձնապես պատրաստվածություն իրականում չի պահանջում: Եվ նորեկներին ակտիվ մասնակից դարձնելու համար մեզ անհրաժեշտ է իրենց ընդամենը մի քանի բան մանրամսնել, որից հետո նրանք արդեն կարող են, ինչպես ասում են «հունի մեջ ընկնել»: Ցավոք այդ իրենց վերաբերող հղումը գտնվում է կայքի ծայրամասում, եւ շատերը չնկատելով ուղղակի լքում են կայքը, այդ իսկ պատճառով առաջարկում եմ

  1. տեղափոխել գլխավոր էջում տեղադրված նորեկներ հիպերհղումը, կամ առաջին էջում լավ երեւացող տեղում տեղադրել մոտովորապես այսպիսի մի հղում «Ինչպես մասնակցել», որը կհեշտացնի հիմնական գործընթացը, եւ եթե համանուն հոդվածով էջ լինի ապա հաջուքով կմասնակցեմ կատարվող աշխատանքներին:
    1. «Ինչպես մասնակցել» կամ նորեկներ Էջը նպատակահարմար է բաժնել հետեւյալ մասերի
      1. ՄԵՐ ՄԱՍԻՆ...
      2. ԿԱՅՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ...
      3. ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ...
      4. ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ...
      5. ԻՆՉՊԵՍ ԽՄԲԱԳՐԵԼ կամ ՀՈԴՎԱԾՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼ...
      6. ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ...

եւ միայն այս բառերի վրա սեղմելուց հետո էկրանին արտածվեն համանուն հոդվածները որոնք պետք է լինեն ոչ ավել քան 4-7 նախադասություն, եւ ապա նոր դրանց մանրամասն նկարագրությունը տրվի ներքեւում:

Նորեկների հանդեպ համանման մոտեցումը վստահ եմ, որ սպասել չի տա իր արդյունքներին :)

Շնորհակալություն Գիտելիքը կփրկի աշխարհը 14:39, 23 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ողջույն, շնորհակալությո՜ւն։ Մեծ մասի հետ լիովին համաձայն եմ։ Հաշվի առնելով մեր ներկա փուլը և այս պահին առաջնային խնդիրները, պետք է նաև դիզայնում որոշ փոփոխթույուններ կատարել, որպեսզի մարդիք արագ և հեշտ կարողնանա գտնել իրենց հետաքրքող հարցրերը։
Նաև համաձայն եմ կանոնների մեծ մասը ուշադիր և տրամաբանող մարդու համար պարզ են լինելու առանց այդ երկար էջերը կարդալու։ Եվ պետք է ստեղծել ինչ–որ շատ հակիրճ, հասկանլի և «ոգեշնչող» էջ, ձեր բերած օրինակով։ Օրինակ այս էջի ru:Википедия:Руководство_для_быстрого_старта ծավալի/հանրամատչելիության մասին ի՞նչ կարծիքի եք։ Իսկ ավելի ծավալուն էջերը պետք են, տարբեր մանր հարցերի, կամ այս կամ այն մոտեցման պատճառները ներկայացնլեու համար, բայց համաձայն եմ առաջին քայլեր սկսելու համար, այդ ծավալի նյութ կարդալը անիմաստ է և կարող է վանող։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 15:08, 23 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
ru:Википедия:Руководство_для_быстрого_старта <~ Սա մեր հայկականի համեմատ մեկ քայլ առաջ է (լավ է ուղղակի այստեղ նույնպես ծավալներ կան ու մոտ 10 քայլ է, ամեն քայլի տակ ահագին ինստրուկցիա կա, որը էլի կարող է նույն վիճակն առաջացնել), բայց կարելի է ավելի առաջ անցնել իդեաների առումով, եթե մի ինչ-որ մի փորձնական էջ ստեղծելու կամ եղած մի ինչ որ էջ լինի որի վրա ավելի նպատակահարմար կհամարես այս ամենը իրագործել ինքս սիրով կաշխատեմ այդ էջի վրա, որտեղ եւ կկարողանանք մանրամասները քննարկել:
Ես մի հարց ունեմ-
  • ինքս ստեղծեմ նման էջ եւ ցույց տամ իմ միտքը եթե չկա համանուն էջ,
  • կամ եթե կա մի ինչ որ էջ ես այնտեղ փորձեմ ցուցադրել ինչ ի նկատի ունմ
Ամբողջ իդեան նրանում է որ մուտք գործողը նույն բանի մասին կարողանա կարդալ երեք աստիճանի ծավալով, այսինքն՝
  • Նկարագրություն մեկ նախադասությամբ
  • Նկարագրություն 4-5 նախադասությամբ
  • Պրոֆեսիոնալ նկարագրություն:
բայց այդ նկարագրությունները լինելու են դասավորված այնպես ինչպես դասավորվում են Wikipedia-ի էջերում բովանդակության ցանկերը սեղմելով այդ ցանկի որեւէ հղման վրա կգա ներքեւի տեքստը որտեղ նույն բանի մասին գրված կլինի վերը նշված երեք չափաձեւերով:
Օրինակ՝
Բովանդակություն
  • Ինչպես օգտվել
--ՍԿՍՆԱԿ
  • 1-նախ. Ձախ մասում տվյալ հոդվածի մասին լեզուների ցանկն է. կարմիր հողումները դեռ չտսեղծված էջերն են:
--ՄԱՍՆԱԿԻՑ
  • 4-5-նախ. Էջը խմբագրելու համար սեղմեք վերեւի ԽՄԲԱԳՐԵԼ հղմումը: Բացվող պատուհանում գրեք տեքստը եւ ձեւավորեք ըստ տրված հնարավորությունների եւ Wikipedia-ի չափանիշների: Հոդվածը քննարկելու համար սեղմեք ՔՆՆԱՐԿՈՒՄ հղումը:
--ՊՐՈՖ
  • այտեղ արդեն կարելի է գրել մնացած բոլոր մանր մունր բաները, ընթացքում անընդհատ ծաղկաքաղ անելով ավելի կարեւոր բաները մասնակից բաժնի համար
Գիտելիքը կփրկի աշխարհը 19:23, 23 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

լիովին համձայն եմ ձեզ հետ, երբ ես ինքս նոր եկա այստեղ ապա «Ինչպես խմբագրել էջը» լրիվ ուսումնասիրելը ինձ համար անհնար էր, թե իմ ժամանակի սղության , թե այդ էջի ահռելի ծավալի պատճառով, դրա փոխարեն ես այդ բոլոր հարցերը Xelgen-ին էի տալիս...Tatul 19:46, 23 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Կարծում եմ ոչ-եֆֆեկտիվ է (և ոչ ռեալ), փորձել մեկ էջում միավորել համ առաջին քայլեր անողն սկանսկներին, համ «պռոֆեսոնալ օգտագործողներին»։ Ամեն մի հասկացողություն/մոտեցում, որին պետք է ավելի մանրամասն ծանոթացնել, կարելի է համապատասխան էջին հղում անել, իսկ այստեղ ձեր նկարագրած հնարավորինս սեղմ և մինիմալ անհրաժեշտ տեղեկություներ տալ մինիմալ չափորոշիչներին բավարարող հոդված ստեղծելու համար, նոր միացած մասնակիցների համար։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 16:45, 27 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Քանի որ էջը դեռ վերջացված չէ, նախապես շարադրեմ իմ մտադրությունները պրոֆեսիոնալների հարցի հետ կապված, քանի որ ինքս էլ այդ խնդրին դեմ հանդիման դուրս եկա:

Մտադրված եմ հետեւայլ լուծումը կիրառել (ինչի մասին նշել էիր) Պրոֆեսիոնալ կատեգորիայի տակ տեղադրել միայն հղումներ դեպի այն էջերը, որտեղ արդեն մանրամասն թարգմանված եւ բացատրված կլինեն բոլոր նրբությունները:

Պրոֆեսիոնալ բառը այստեղ կիրառել եմ որպես շահագրգռող արտահայտություն, չէ որ բոլորն ուզում են պրոֆեսիոնալ լինել բոլոր հարցերում, այդ իսկ պատճառով, կարդալով սկսնակի եւ մասնակցի պարունակությունները եւ հավանելով դրանք նրանք արդեն պատրաստ կլինեն եւ կխիզախեն մուտք գործել արդեն այդ ծավալուն էջեր: եթե օրինակ Պրոֆեսիոնալ- բառը փոխարինենք ավելի մանրամսներ բառով իմ կարծիքով իմաստը նույնը կմնա:
Քանի որ էջը կոչվում է առաջին քայլեր, միանգամայն համամիտ եմ, որ անիմաստ է այդտեղ պրոֆեսիոնալներին վերաբերող նյութեր տեղադրել: Դա մոտիվացիոն տերմին է ինչպես ինչպես windows-ի պատուհանիկներում կիրառվում է Advanced տերմինը:
Հիմնականում աշխատել եմ հաշվարկել անեւ ընթերցողների հոգեբանական առանձնահատկությունները, քանի որ եթե մի բան մարդուն արագ եւ հեշտ է ստացվում ապա նա ավելի է ոգեւորվում եւ հաղթահարում է այնպիսի ծավալուն տեքստեր որոնք առաջին անգամից դժվար երկու տողից ավել կարդար, իսկ հիա նա կանի քանի որ այդ տեղեկությունների իմավությունը նրան տալիս են պրոֆեսիոնալի համբավ: Կուզենայի իմանալ նաև ձեր կարծիքը իմ այս մտադրության վերաբերյալ

Շնորհակալություն

Գիտելիքը կփրկի աշխարհը 17:50, 27 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

էջի նպատակը խմբագրել

էջի նպատակը հակիճությունն է, այդ իսկ պատճառով խնդրում ենք տեղեկություններով այն չհագեցնել.

Կանխավ շնորհակալություն

Վիդեո նյութը խմբագրել

Շատ օգտակար կլինի նաև վիդեո նյութ ավելացնել այս էջին որը հակիրճ կցուցադրի հիմնական գործողություններ կատարելու ընթացակարգը Verjin-huis 21:58, 17 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Return to "Առաջին քայլերը" page.