Ք․ Թոմասի «Անձի կոնֆլիկտային վարքի նախատրամադրվածության ախտորոշման» մեթոդիկա

Ամերիկացի սոցիալական հոգեբան Քենեթ Թոմասի մեթոդիկան նախատեսված է կոնֆլիկտային իրավիճակներում անձի վարքային պատասխանների տիպիկ ձևերի բացահայտման համար, թույլ է տալիս գնահատել անձի ընդհանուր կոնֆլիկտայնությունը։ Թեսթը կարող է օգտագործվել որպես կողմնորոշիչ անձի հարմարման և փոխազդեցության, կոնֆլիկտայնության, միջանձնային փոխազդեցության ոճի առանձնահատկությունների ուսումնասիրման համար։ Մեթոդիկայում որպես խթնաող նյութ օգտագորվծում է պնդումների մի շարք, որոնք խմբավորված են երեսուն զույգի։ Մեթոդիկան որոշում է կոնֆլիկտային իրավիճակում մարդու պատասխան ռեակցիայի տիպիկ միջոցները, դուրս է բերում խրթին պայմաններում նրա փոխհարաբերությունների զարգացման միտումները։ Այս մեթոդիկան թույլ է տալիս բացահայտել, թե ինչքանով է մարդը հակված համագործակցության և մրցակցության կոլեկտիվում, ձգտում է արդյոք նա փոխզիջումների, խուսափում է արդյոք կոնֆլիկտներից, թե ընդահակառկը՝ փորձում է սրել դրանք։

Տեսական հիմքեր խմբագրել

Ուսումնասիրելով կոնֆլիկտայնությունը՝ Կ․ Թոմասը եզրահանգել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կոնֆլիկտների ուսումնասիրության հետևյալ կողմի վրա․ կոնֆլիկտային վարքի ինչ ձևեր են բնորոշ մարդկանց, դրանցից որոնք են հանդիսանում արդյունավետ, ինչպես է հնարավոր խթանել արդյունավետ վարքը։ Ք․ Թոմասը համարում է, որ խուսափելով կոնֆլիկտից կողմերից ոչ մեկը հաջողության չի հասնում, իսկ այնպիսի վարքի ձևերում, ինչպիսին են մրցակցությունը, հարմարումը և փոխզիջումը կամ մասնակիցներից մեկը հասնում է հաջողության, իսկ մյուսը պարտվում է, կամ երկուսն էլ պարտվում են, քանի որ չեն գնում փոխզիջումների։ Եվ միայն համագործակցության իրավիճակում են երկու կողմերը շահում։

Կոնֆլիկտային իրավիճակում մարդկանց վարքի տեսակների բնութագրման համար Կ․ Թոմասը կիրառելի է համարում կոնֆլիկտների կարգավորման երկչափ մոդելը, որտեղ հիմնային է հանդիսանում համագործակցությունը, որը բնորոշվում է այլ մարդկանց հետաքրքրությունների վրա մարդու ուշադրությամբ, և համառությամբ, որին բնորոշ է սեփական հետաքրքրությունները պաշտպանելու հակումը։

Այս երիկու չափմանը համապատասխան Կ․ Թոմասը առանձնացնում է կոնֆլիկտի կարգավորման հետևյալ միջոցները։

  1. Մրցակցություն՝ սեփական հետաքրքրությունները ի հաշիվ ուրիշների պաշտպանելու հակումը։
  2. Հարմարում՝ ի տարբերություն մրցակցության, սեփական հետաքրքրությունների զոհելը հանուն ուրիշի։
  3. Զիջում։
  4. Խուսափում, որի համար բնորոշ է համագործակցության ձգտման բացակայությունը, ինչպես նաև սեփական նպատակներին հասնելու ձգտման բացակայություն։
  5. համագործակցություն, երբ իրավիճակի մասնակիցները հանգում են այլընտրանքային որոշման, որը լիովին կամ մասնակիրորեն բավարարում է երկու կողմի պահանջմունքները։

Թեստի նկարագրություն խմբագրել

Ք․ Թոմասի կոնֆլիկտային վարքի տիպիկ ձևերի բացահայտման հարցարանում թվարկված հինգ հնարավոր տարբերակները ներկայացված են կոնֆլիկտային իրավիճակում վարքի մասին 12 պնդման ձևով։ Տարբեր համակցություններով դրանք խմբավորված են 30 զույգի մեջ, որոնցից յուրաքանչյուրում պատասխանողին առաջարկվում է ընտրել այն պնդումը, որը հանդիսանում է ամենից տիպիկը նրա վարքը բնորոշելու համար։

Աղբյուրներ խմբագրել