Քրիստոսի Հարության տաճար (Նիժնի Տագիլ)
Քրիստոսի Հարության տաճար (ռուս.՝ Храм Воскресения Христова), Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Տագիլի թեմի եկեղեցի Նիժնի Տագիլ քաղաքի Ձերժինսկի շրջանում։ Տաճարը գտնվում է քաղաքի մասնավոր հատվածում, Վագոնկայում, Բրգաձև սոճիների բլրի տրամվայի օղակի մոտակայքում, Լեսնայա փողոցի թիվ 20 հասցեում։ Տաճարի տարածքում, Լեսնայա 20/1 հասցեում է գտնվում հին գյուղական մկրտության եկեղեցին[1][2]։
Քրիստոսի Հարության տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Նիժնի Տագիլի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1992 |
Հիմնադրված | 1992 |
храмвоскресенья.рф |
Պատմություն
խմբագրելՔրիստոսի Հարության քարե մեծ տաճարը հիմնադրվել է 1992 թվականին Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի արքեպիսկոպոս Մելխիսեդեկի նախաձեռնությամբ։ Շինարարությունը դանդաղ էր ընթանում միջոցների անբավարարության պատճառով, այնուամենայնիվ այն ավարտվեց։
Տաճարի շինարարությանը օժանդակություն էին ցուցաբերում բարերարները և զորամասի զինվորականները, որոնց հոգևոր սնունդն ապահովում է Հարության տաճարի վանահայր ավագ քահանա Կոնստանտին Յանովիչը։ 2007 թվականին տաճարում տեղադրվեցին երեք գմբեթներ, իսկ 2008 թվականի օգոստոսի 4-ին ավելացան ևս չորսով, և տաճարը ձեռք բերեց ամբողջական տեսք և վեհություն։ Տաճարի գմբեթները պատրաստվել են «Կոմպոզիտ» ՍՊԸ-ում, իսկ դրանց տեղադրումն իրականացրել է«Տրեստ-88» շինարարական ընկերությունը։ Արտաքին շինարարությունն ավարտվել էր, իսկ ներքին հարդարման աշխատանքներն ավարտվեցին 2008 թվականի վերջին։
Նկարագիր
խմբագրելՏաճարը գտնվում է Վագոնկա մասնավոր հատվածի շրջակայքում։ Տաճարը բավականին զանգվածեղ է, սակայն ոչ շատ բարձր և հեռվից դժվար տեսանելի է։ Տաճարը յոթ գմբեթանի է, ունի երեք մուտք (հյուսիսային, հարավային և արևմտյան) արևմտյան մուտքի կողմից ունի ոչ մեծ զանգակատուն։ Պատերը սվաղված են, ներկված սպիտակ գույնով, բոլոր գմբեթները սոխաձև են արծաթափայլ ոսկյա խաչերով։ Տաճարի շենքը բոլոր կողմերից ունի ելուստներ, հյուսիսից, հարավից և արևմուտքից մեծ ուղղանկյուն, իսկ արևելքից կիսաշրջանաձև։ Տաճարի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մյուս մուտքերը ոչ տոնական օրերին փակ են։ Տաճարի տարածքը ցանկապատված է հին մետաղյա պարսպով, ունի միայն մեկ ելք դեպի Լեսնոյ փողոց։
Մկրտության եկեղեցի
խմբագրելՏաճարի տարածքում, նրանից դեպի հյուսիս գտնվում է փոքրիկ մեկ գմբեթավոր մկրտության եկեղեցին։ Փոքրիկ եկեղեցին նույնպես ներկված է սպիտակ գույնով, ունի սոխաձև կապույտ գմբեթ։ Եկեղեցու շենքի միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում, մուտքի մոտ կա ոչ մեծ գավիթ միաթեք կտուրով։ Պատուհանները կամարաձև են, վերևից կախված եզրերով։ Արևելյան կողմում է գտնվում ոչ մեծ շրջանաձև ելուստ դեպի զոհասեղանը։