Քրեաիրավական սխալ, քրեագիտական եզրույթ, որը կապված է հասարակական վտանգավորության տարրեր պարունակող արարք կատարած անձի գործունեության սխալ գնահատման հետ։ Այն ինքնին խոչընդոտում է տվյալ գործի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը որոշող փաստական հանգամանքների կամ դրա իրավական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումն ու փուլային քննությունների իրականացումը[1]։

Քրեաիրավական սխալը հանգամանորեն տարբերվում է իրավունքի տեսությունում կարևոր տեղ զբաղեցնող իրավական սխալից, որն ինքնին տեսական որևէ առնչություն չունի արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների և պայմանների հետ։

Իրավական սխալներ խմբագրել

Իրավական սխալը անձի կողմից կատարված արարքի իրավական գնահատականի վերաբերյալ սխալ (որոշ դեպքերում այդ հանգամանքից բխող անկողմնակալ) պատասխանատվության սահմանումն է։ Իրավական սխալն ըստ տեսակավորման կարող է լինել․

  1. Խափանման միջոցի (քրեաիրավական արգելքի) սահմանման սխալ՝ նախադեպ, որի պարագայում կատարվել է հասարակական վտանգավորության մասնավոր տարրեր պարունակող ոչ քրեական արարք և սխալական քննության արդյունքում որպես անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոց նշանակվել է քրեական պատասխանատվություն։ Այս պարագայում հիմնականում մեջբերվում է «օրենքի անտեղյակությունը ոչ մեկին չի ազատում պատասխանատվությունից» սկզբունքը։ Քրեական օրենքը սույն արարքի համար սահմանում է նմանօրինակ պատասխանատվություն այն իրավական հիմքով, որ այն ուղղված է հասարակական հարաբերությունների ապակայունացմանը՝ անկախ արարքը կատարած անձի իրավագիտակցության մակարդակից։ Նույնիսկ օրենքի նախատեսած դրույթներին անծանոթ լինելու պայմաններում հանցագործը պարտավոր է իմանալ, թե ինչն է վնասում քրեական իրավունքի պաշտպանության օբյեկտներին։ Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներն են այդ հարաբերությունները կարգավորող օրենքի անհասանելիությունը հասարակության լայն շրջանակներին (օրինակ՝ վարչական իրավունքի որոշ դրույթների քրեականացմանը հընթացս կատարված արարք)։ Շատ պետությունների քրեական օրենսգրքեր, այդ թվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՔՕ-ը, հստակորեն առանձնացնում են նմանօրինակ դեպքերը, իսկ օրինակ ՌԴ ՔՕ-ն սահմանում է, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները կարող են բխել բացառապես մեղադրանքի ընդհանուր դրույթներից։
  2. Պատահական հանցագործություն՝ արարք, որը անզգուշության արդյունքում առաջացրել է որոշակի բացասական հետևանք, պարունակում է հասարակական վտանգավորության չնչին տարրեր, սակայն չունի քրեական պատասխանատվության սահմանման որևէ իրատեսական հիմք։ Ինքնին, նմանօրինակ քրեաիրավական սխալները չեն պարունակում լուրջ հասարակական վտանգավորության սպառնալիքներ և ենթակա չեն քրեական պատասխանատվության։
  3. Անձի սխալ պատկերացումը արարքիի իրավական հետևանքների մասին (դասակարգում, պատիժի տեսակ և չափեր)՝ նշյալ հանգամանքները չեն փոխում կիրառված պատասխանատվության տեսակը, թեպետ որոշ դեպքերում կարող են դիտարկվել որպես մեղմացնող հանգամանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Parliamentary Library of Australia. History of criminal law (Report). Parliament of Australia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.