Քվինսլենդի սև աստղ

Քվինսլենդի սև աստղ (անգլ.՝ Black Star of Queensland), մեծ թանկարժեք քար, աշխարհի ամենամեծ աստղային շափյուղան, 733 կարատ (146,6 գ): Հայտնաբերվել է Քվինսլենդում 1930-ական թվականներին[1]:

Քվինսլենդի սև աստղ
Black Star of Queensland Star Sapphire.jpg
Կատեգորիաշափյուղա
Նույնականացում
Գույնսև

ՊատմությունԽմբագրել

Սև աստղի ամենամեծ շափյուղան հայտնաբերվել է 1938 թվականին Ավստրալիայում, Քվինսլենդ նահանգում: Այն հայտնաբերվել է հասարակ տասներկուամյա տղայի կողմից, ով խաղում էր այսպես ասած` «Շափյուղյայի դաշտում» կամ էլ Անկի անունով դաշտում (Ավստրալիայի ամենամեծ շափյուղայի հանքավայրը): Գտնելով հսկայական սև բյուրեղ, Ռոյ Սպենսեր անունով տղան շտապեց իր հայրիկի մոտ, ով զբաղվում էր թանկարժեք քարեր հավաքելով: Շափյուղայի գույների մասին տեղեկացված չլինելու պատճառով Հարրի Սպենսերը միանգամից չճանաչեց բյուրեղի մեջ իրական թանկարժեք զարդը: Սակայն նա ամեն դեպքում թողեց այն դուռը նորոգելու համար:

Միայն 10 տարի անց Սպենսերը հայտնաբերեց սև քարի մեջ իրական շափյուղան: 1947 թվականին 18 հազար ԱՄՆ դոլլարով սև շափյուղան հայտնվեց հայ ոսկերիչ Հարրի Կազանջանի[2] ձեռքերում: Հենց այս ոսկերչին հաջողվեց հսկա սև քարը վերածել «Քվինսլենդի սև աստղի»: Նա շափյուղան կտրեց, նրան տալով օվալաձև տեսք, որը կոչվում է կաբաշոն: Սկզբից քարի քաշը կազմում էր 1156 կարատ: Ոսկերչի կողմից մշակվելուց հետո «Քվինսլենդի սև աստղը» սկսեց կշռել 733 կարատ:

Քրտնաջան աշխատանքի արդյունքը սև շափյուղան էր, որի կենտրոնում փայլում է վեց գագաթ ունեցող աստղը: Այդ ժամանակ (1949 թվական) «Քվինսլենդի սև աստղը» գնահատվում էր 1 միլիոն ԱՄՆ դոլլար: Քարի մեջ երևում են սպիտակ բծերը, բայց դրանք չեն փչացնում շափյուղան, այլ միայն ընդգծում են նրա գեղեցկությունը:

«Քվինսլենդի սև աստղը» փառք և պատիվ բերեց հայ ոսկերչին: Այդ իսկ պատճառով նա չէր շտապում վաճառել քարը: Հարրի Կազանջանը եզակի գեղեցիկ քարի հետ բաժանվեց միայն մի քանի տարի անց: Գործուղության մանրամասները մինչ այժմ մնում են գաղտնի: Եզակի սև շափյուղայի սեփականատիրոջ հաջորդ փոփոխությունը եղավ 2002 թվականին: Նրա մանրամասները ևս անհայտ են: 2007 թվականը «Քվինսլենդի սև աստղին» բերեց նոր սեփականատեր:

Իր գոյության պատմության ընթացքում «Քվինսլենդի սև աստղի» շափյուղան միայն երկու անգամ է ցուցադրվել աշխարհին: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1969 թվականին: Հայ ոսկերիչը թույլ տվեց ցուցադրել սև ադամանդը Բնության պատմության թանգարանում(Վաշինգտոն)[3]: Երկրորդ անգամ հեռուստադիտողները կարողացան հիանալ շափյուղայով 2007 թվականին: Դա տեղի է ունեցել Կանադայի Օնտարիոյի[3] թագավորական թանգարանում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Yoo Aileen (January 5, 2010)։ «Legendary sapphire, a family, Cher, lovers and a lawsuit»։ San Francisco Gate։ Վերցված է 2010-01-07։ «The 733-carat Black Star of Queensland is at the center of an L. A. legal squabble that centers on allegations of deception, unkept promises and a lover's betrayal. ...» 
  2. «The Black Star of Queensland Famous Black Sapphire Gemstone»։ jewelry-blog.internetstones.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-26 
  3. 3,0 3,1 Black Debra։ «Sapphire to star at ROM»։ The Star։ Վերցված է 30 May 2012