Ա. Հ. Քոմֆորթ (Յոզղաթ, Յոզղաթի գավառ, Անկարայի նահանգ - ?), հայ ատամնաբույժ։

Ա. Քոմֆորթ
ԾննդավայրՅոզղաթ, Յոզղաթի գավառ, Անկարայի նահանգ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ազգությամբ հայ է։ Ծնվել է Անկարայի նահանգի Յոզղաթի գավառի կենտրոն Յոզղաթ քաղաքում։ Սովորել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Թալաս ավանի բարձրագույն վարժարանում, սակայն կրթությունն անավարտ է մնացել։ Ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի ատամնաբուժական բաժինը։ 1902 թվականից ի վեր Ադանայում ատամնաբույժ է աշխատել։

1909 թվականին Ադանայի կոտորածից հրաշքով փրկվելուց հետո ձերբակալվել է և դատապարտվել 15 տարի բանտարկության, սակայն կարողացել է փախչել և ԱՄՆ մեկնել։ 1909 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Նյու Ջեր­սիի նահանգի Դելաուեր քաղաքում։ 1917 թվականից աշխատել է Նյու Ջերսիի նահանգի Կամդեն քաղաքում (Camden, Haddon ave., 1211), ուր քննություն է հանձնել և նահանգային վկայագիր ստացել։ 1924 թվականի դրությամբ բնակվել է ԱՄՆ-ում և ատամնաբույժ աշխատել։

Գրականություն

խմբագրել
  • Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, 19-01-1924։

Աղբյուր

խմբագրել
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։