Եթե կա «Դեմինգի ցիկլ» անվանումը ավելի լավ չէ՞ դա ընտրել որպես հոդվածի վերնագիրը, նկատի ունենալով որ ներկա տարբերակը հայերեն չէ։ --vacio 20:44, 22 Հունվարի 2013 (UTC)

Կողմ եմ անվանափոխությանը։ --ջեօ ») 20:46, 22 Հունվարի 2013 (UTC)

Ոչ, քանի որ ցիկլը ամբողջ աշխարհում ավելի հայտնի է որպես PDCA:

Եթե հոդվածը ձեզ դուր չի գալիս, պարզապես հեռացրեք այն, ոչ թե աղավաղեք։ Շնորհակալություն Anniehovh (քննարկում) 15:33, 24 Հունվարի 2013 (UTC)

Բազմաթիվ լեզուներում այդ հոդվածը PDCA է նշված, չնայած որ Plan Do Check Act անգլերեն է։ Anniehovh (քննարկում) 15:34, 24 Հունվարի 2013 (UTC)

Խնդրում եմ զերծ մնալ «աղավաղել» բառն օգտագործելուց, քանի որ Վիքիպեդիայում որևէ մեկը աղավաղմամբ չի զբաղվում, ինչպես նաև այս կամ այն հոդվածը որևէ մեկին կամ մի քանիսին չի պատկանում։ Եթե Ձեզ այնքան էլ դուր չի գալիս «Դեմինգի ցիկլ» անվանումը, ապա բերեք հակափաստարկներ, որ պետք է մնա PDCA։ Շնորհակալություն։ ժպիտ --ջեօ ») 15:39, 24 Հունվարի 2013 (UTC)
Եվս մեկ դիտարկում. ոչ բոլոր լեզուներում է այս հոդվածը PDCA անվանված (տե՛ս [1], [2], [3], [4], [5], [6], [7], [8]։ ժպիտ --ջեօ ») 15:52, 24 Հունվարի 2013 (UTC)
Հարցն այն է, թե հայերեն մասնագիտական գրականության մեջ, որ անվանումն է գործածական։ Դա էլ ըստ իս պետք է մեր կողմից նախընտրելի համարվի։ --vacio 18:42, 24 Հունվարի 2013 (UTC)

Մասնագետների կողմից այն անվանվում է PDCA: Դեմինգի ցիկլ այն անվանելը սխալ է այնքանով, որ ինչքան էլ դա Դեմինգի ցիկլ է, նույնքան էլ կարող է լինել SHEWARTի ցիկլ։ Ինչպես նկատեցիք, նշել էի բազմաթիվ բառը, ոչ թե բոլոր։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Anniehovh (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Return to "PDCA" page.