Քննարկում:Mozilla Firefox

Latest comment: 13 տարի առաջ by Alex alex in topic Անվանումը

Անվանումը խմբագրել

Մասնակիցներ, ինչպես հայերենով կգրեք Mozilla Firefox, «Մոթզիլա Ֆայրֆաքս» թե «Մոզիլա Ֆայրֆոքս»։ Ես ինչպես հասկանում եք գնտում եմ որ երկորդ տարբերակը շատ ավելի մոտ է անգլերեն արտասանմանը։ Հ.Գ. Համակարգային ծրագրեր կատեգորիայից, տեղափոխել եմ Համակարգչային, քանի որ դիտարչիչը կիրառական է (application) և ոչ համակարգային (system): --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 06:03, 4 Փետրվարի 2009 (UTC)

Ես էլ Մոզիլա կկարդայի, ոչ թե Մոթզիլա։Վազգեն 12:06, 4 Փետրվարի 2009 (UTC)
Իր անգլերեն արտասանությունը Մութզիլա է, բայց հասկանալի է եթե դա ուղիղ տառ-առ-տառ թարգմանության մեջ կարող է խնդիրներ առաջացնի (օրինակ՝ մի հայ ինտերնետում դրան որոնելիս): Դրա համար էլ վերահղման էջեր եմ դրել: Բայց իհարկե կարելի է ավելի քննարկել: Ֆայրֆաքսի մասին էլ, դա ավելի մոտ է անգլերեն արտասանության, բայց Ֆայրֆոքսն էլ է իր հայերենացված ձևի համար ընդունելի, քանի որ վերջապես hot dog-ն էլ հոտ դոգ (հոթ դոգ) է դառնում: Chaojoker 17:34, 4 Փետրվարի 2009 (UTC)
Հարգելիներ, ես այս գրելուց հետո սկսեցի այս հարցը քննարկել, և հիմա ինձ թվում է որ ես մինչև հիմա Mozilla-ն սխալ եմ արտասանել: Կարելի է նայել այստեղ, ու դա էլ միտք է տալիս քանի որ Mozaic Killer-ից է գալիս: Ուրեմն, կներեք՝ Մոզիլա: Chaojoker 18:08, 4 Փետրվարի 2009 (UTC)

Ես դիտարկիչը փոխարինել եմ բրաուզերով, քանի որ հայերենում առավելապես օգտագործում են բրաուզեր և նաև որոշ ռուսերեն ասած բռոշյուրներում եմ տեսել: Եվ նաև Գուգլով որոնելիս ամեն ինչ պարզ է դառնում: Ինչպես նաև այս փոքր հոդվածի կեսը կարմիր էր, դա էլ ընդունելի չի: Թողարկող ֆիրմայի անվանումը անգլերեն եմ գրել, ռուսերեն և այլ վիքիներում դա չի թարգմանվել, իսկ թարգմանվելու դեպքում էլ կարելի է ավելի ճիշտ տարբերակներ առաջարկել: 6AND5 21:59, 20 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել

Չի խանգարի եթե ԴԻՏԱՐԿԻՉ տերմինն էլ լինի։ Բառը դեռ նոր է շրջանառության մեջ և դեռ խմորման ընթացք է գնում։ Միշտ պետք է լեզվին հարազատ բառին մրցակցության հնարավորություն տալ։ Այդպես ԱՍՏԱՆՈՎԿԱՆ դառել է ԿԱՆԳԱՌ, ՊԱԼՏՈՆ` ՎԵՐԱՐԿՈՒ, ՏԵԼԵՖՈՆԸ` ՀԵՌԱԽՈՍ... չէր բացառվում, որ օտարահնչյուն բառը հաղթեր։ Արդի հայերենում շատ հաճախ հայեցի հնչող բառի ստուգաբանությունը ցույց է տալիս, որ բառը օտար է, իսկ նախկինում եղել է բուն հնդեվրոպական հայերեն բառ, որը մոռացության է մատնվել։ Ի նկատի ունեմ, որ բառերի գոյության իրավունքը ոչ ոք չի կարող որոշել, այլ ժամանակի ընթացքում է պարզվում, բայց գոնե մրցակցույան հավասար պայմանների իրավունք բոլոր բառերն էլ ունեն։ կներեք, որ շատ շեղվեցի։ --Alex 23:41, 20 Օգոստոսի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Mozilla Firefox" page.