Քննարկում:Kool G Rap

Latest comment: 3 տարի առաջ by TheBabushka
Այս հոդվածը ստեղծվել է #100wikidays նախագծի շրջանակներում


Հարգելի TonJ, բարև։ Հոդվածն ընթերցելիս բազմաթիվ սխալներ եմ նկատել։ Գիտեմ, որ հոդվածն այդքան էլ նոր չէ, բայց այն արժե մի անգամ ևս վերանայել։ Ահա սխալներից մի քանիսը․

  1. Նրան հաճախ անվանում են բոլոր ժամանակների տաղանդավոր MC (երևի ամենատաղանդավոր)
  2. Իր կեղծանվան մեջ «G»- տառը հանդիսանում է հապավում, որը բացվում է «Giancana» անվանմամբ, իսկ հետագայում որպես «Genius»., որը թարգմանաբար նշանակում է դև։ (Այս տողը չկարողացա գտնեմ ռուսերեն տարբերակում (ինչպես հասկացա, այնտեղից է թարգմանվել հոդվածը), բայց, ամեն դեպքում, չգիտեմ այս բառերից որն է «դև» թարգմանվում)
  3. Juice Crew Mr. Magic 7 Marley Marl խմբի դրոդյուսերը, որոնք ծանոթ էին DJ Polo հետ, առաջարկեցին երգ ձայնագրել, որը պետք էր ուներ «It’s a Demo» անվանումը (երևի «պրոդյուսերները», 7-ի փոխարեն, ոնց հասկացա, պետք է «և» լիներ, «պետք էր ուներ» - անվանվել է «It’s a Demo»)
  4. իսկ ավելի ուշ վերափոխեց «It’s a Demo» տրեկի «I’m Fly» սինգլը (а позже переделал трек «It’s a Demo» в сингл «I’m Fly»)
  5. ինչպես նաև հաջորդ ռելիզները - Wanted: Dead or Alive и Live and Let Die (կետադրությունը)
  6. 1993 թվականին դուետը բոցավառվել է (բոցավառվել է՞)
  7. Billboard 200 վիճակագրությունում (երևի չարթում)
  8. սակայն ալբոմի թողարկումը հետաձգվում է երկու տարով: Ալբոմի հետաձգումը կապված էր լեյբլի հետ: (но выход релиза задержался на 2 года из-за проблем с лейблом)

Այս ցանկը դեռ կարելի է երկար շարունակել, բայց սխալները վերցրել եմ միայն հոդվածի սկզբից (ներառյալ առաջին վերնագիրը)։

Շնորհակալություն ուշադրության համար՝ TheBabushka (քննարկում) 23:56, 27 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Return to "Kool G Rap" page.