Քննարկում:Ֆաբրիկային մեթոդ (նախագծման ձևանմուշ)

Latest comment: 9 տարի առաջ by Arman musikyan in topic method?!
Այս հոդվածը ստեղծվել է Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում։

method?! խմբագրել

մեթոդ (միջոց) ու մեթոդ (ֆունկցիա) հասկացությունները նույն բառով գրելու արդյունքում տեքստը անհասկանալի է դառնում: Գուցե պետք է խուսափել մեթոդ (միջոց) բառից ընդհանրապես կամ ուրիշ բառ գտնել մեթոդ (ֆունկցիա) բառի փոխարեն:

ԵՊՀ Կիրառականում կա առարկա Design Patterns անունով, որը թարգմանված է «նախագծման ձևանմուշներ»: Գուցե արժի պահպանել այս անվանումը․․․ թարգմանության հարցերը սարսափելի են․․․ (ի դեպ կոնկրետ patternների անունները դասախոսը չէր թարգմանում)– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎HrantKhachatrian (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի ‎HrantKhachatrian։ Շնորհակալություն արձագանքելու համար։ Pattern բառը սկզբում հակված էի թարգմանել որպես կաղապար, բայց քանի որ գոյություն ունի նաև template հասկացողությունը, ապա կաղապարը չէր լինի։ Ձևանմուշ թարգմանությանը կոնկրետ չեմ հանդիպել։ Որևէ տպագիր գրականություն կարող ես ինձ նշե՞լ։ Ֆաբրիկային մեթոդ և ֆաբրիկային մեթոդներ տարբեր հասկացողություններ կան։ Դա ընդունում եմ։ Իսկ Pattern-երի անվանումները թարգմանել պետք է, քանի որ ընդունված չէ դրանք գրել հայատառ, իսկ այլ լեզուներով էլ թարգմանվում են։ Ինչևէ, ես վաղը կաշխատեմ մի հատ էլ վերանայել և տեքստը ավելի հղկել։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:02, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անկեղծ ասած նկարագրություն բաժինն իմ սրտով էլ դեռ չէ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:04, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Ֆաբրիկային մեթոդ (նախագծման ձևանմուշ)" page.