Քննարկում:Օրդու (այլ կիրառումներ)

@Hayk.arabaget, ջնջելու էիր ներկայացրել, նշելով, որ նման դեպքը քննարկվել է։ Խնդրում եմ քննարկման հղումը տաս, որ հասկանալի լինի ջնջման պահանջը։ Իմ նայելով դասական «այլ կիրառում» է։ Ջնջման կաղապարը առայժմ հանել եմ։--BekoՔննարկում 18:59, 14 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն, Beko: Այո, նմանատիպ քննարկումներ ունեցել ենք, բայց հղում տալ չեմ կարող. փոխարենը կփորձեմ հիշեցնել: Մի քանի անգամ, Վրաստանի, Սիրիայի և այլ նախագծերի ժամանակ, նույնիսկ՝ Հայաստանի վարչական բաժանումների պարագայում, ունեցել ենք քննարկումներ: Որոշվեց, որ այլ կիրառումներ կստեղծենք նախ այն պարագայում, որ լինի երեք կամ ավելի նույնանուն հոդված, ի դեպ դա քննարկվում է նաև այժմ՝ ջնջման ենթակա հոդվածների էջում: Երկրորդ, այդպիսի հոդվածները չպետք է վերաբերեին վարչական բաժանմանը և քաղաքին. այսինքն՝ եթե իքս անունով քաղաք կա, և վարչական միավորը կոչվում է այդ քաղաքի անունով՝ նրա կենտրոնական լինելու հանգամանքով պայմանավորված, դա հիմք չէ այլ կիրառումներ բացելու համար: --Հայկ (արաբագետ) 03:30, 15 Հունվարի 2020 (UTC)
Return to "Օրդու (այլ կիրառումներ)" page.