Քննարկում:Օսմանյան կայսրություն

Latest comment: 9 տարի առաջ by GeoO

Կարծում եմ, ռուս-թուրքական հակամարտությունը նկարագրելիս որոշակի դրական երանգ է տրված ռուսական կողմին եւ բացասական՝ օսմանցիներին։ մասնավորապես ասվում է․ «Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը ջախջախել են թշնամուն և 1915-1916 թվականին գրավել գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը։ Ռուսական զորքերի հաղթանակներին նպաստել են նաև հայ կամավորական ջոկատները։ Երիտթուրքերը, օգտագործելով պատերազմի ընձեռած հնարավորությունը, իրագործել են հայերի ցեղասպանության իրենց նախապես մշակած ծրագիրը։» Բացի այդ, մի քանի տեղեր եւս Բարձր դռան վարած քաղաքականությունը ներկայացվում է հակաթուրքական ոգով։ --Arthur mirzoyan (քննարկում) 16:10, 2 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Arthur mirzoyan, հոդվածում առկա «թշնամի» բառերը փոխարինեցի «հակառակորդ»֊ով։ Այլ տեղերում կողմնապահություն նկատելու դեպքում կարող ես այստեղ շարադրել, որպեսզի քննարկենք։ Այժմ չեզոքության կաղապարը դուրս եմ բերում հոդվածից։ --Ջէօ (서울) 21:19, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Օսմանյան կայսրություն" page.