Ճիշտ հայերեն անվանումը խմբագրել

Ո՞րն է այս քաղաքի անվան ճիշտ հայերեն ուղղագրությունը. ինձ պատահած տարբերակներն են Գոնիա, Քոնյա, Քոնիա, Կոնիա (Վիքիպեդիայում նաև կա Քոնիա (նահանգ) էջը): Գուգլն ամենաշատը հայտնաբերում է Գոնիա տարբերակը, որի արտասանությունը միայն արևմտահայերենով է համապատասխանում քաղաքի թրքերեն անվան: Կոնիան ոչ արևելահայերենով և ոչ արևմտահայերենով անվան արտասանության չի համապատասխանում, և կարծում եմ հավանական է անվան ռուսաբանության արդյունք լինի: Քոնիան թե արևելահայերենով և թե արևմտահայերնով համապատասխանում է քաղաքի անվան արտասանության, և այդ պատճառով ընդունելի եմ գտնում: Պարսկերեն/արաբերեն անունը գրվում և հնչում է որպես Ղունիե/Ղունիա: Chaojoker (քննարկում) 08:53, 25 Փետրվարի 2015 (UTC)

Return to "Քոնյա" page.