Քննարկում:Փոստային նամականիշ

Latest comment: 14 տարի առաջ by Beko

Ողջույն, ինչքան հասկանում եմ, այս հոդվածը «փոստային նամանականիշ» է կոչվում հավասար օտարալեզու «Postage stamp» և «Почтовая марка»-ի հետ։ Սակայն, անգլերենում Postage stamp կոչելը նրանից է, որ դադարկ stamp բառը կարող է նաև ուրիշ մտքեր ունենալ, օրինակ կնիք։ Ինձ թվում է օուսերեն марк-ն էլ նաև կարող է մեկից ավելի միտք արտահայտել։ Արդյո՞ք հայերեն «նամականիշ» բառը, բացի փոստային տեսակից, ուրիշ միտք ունի։ Եթե ոչ, առաջարկում եմ հոդվածը տեղափոխենք Նամականիշ անվան տակ։ Chaojoker 05։32, 14 Հոկտեմբերի 2009 (UTC)


Ողջյուն, «կնիք» բառը հայերենում ունի «դրոշմ» հոմանիշը, իսկ «նամականիշ»-ի հոմանիշներից է «դրոշմանիշ»-ը։Ashot Gabrielyan 06։06, 14 Հոկտեմբերի 2009 (UTC)

Որքան հասկանում եմ, հարցը այլ էր՝ «նամականիշ» բառը հայերենում, բացի փոստային նամականիշից այլ իմաստներ ունի։ Էլ ավելի կարճ ոչ փոստային նամականիշ լինում է։ Եթե ոչ, ապա հոդվածի անունը կարելի է փոխել պարզապես «Նամականիշ» --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 23:18, 14 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Կներեք, ես այս քննարկումը բաց էի թողել։ Նամականիշերը ըստ տեսակի լինում են փոստային, վճարման, լրագրային, գովազդային, ֆինանսական ընկերությունների, էքսպեդիցիոն, հյուրանոցային և ալյն։ Այս հոդվածը բուն փոստային նամականիշի մասին է։ Կարող եք ստուգել ըստ Ս. Առաքելովի «Ֆիլատելիայի հիմունքները ու ցուցահանդեսային աշխատանքը» գրքի։ --beko 18:22, 31 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Return to "Փոստային նամականիշ" page.