Քննարկում:Տիգրան Մեծի շքանշանի ասպետների ցանկ

Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանին ինչի՞ համար են շնորհել այս մեդալը։ Հաաաաա, երևի արտագաղթը կազմակերպելու, երկիրը կռախի առաջ կանգնեցնելու և նմանատիպ այլ ազգանվեր քայլերի։ Որ Տիգրան Մեծի անունը չպղծեն չի լինի չէ․․․--Գարդմանահայ (քննարկում) 18։55, 2 Հունվարի 2014 (UTC)

Եթե նկատեցիք, դա 2006 թվականին էր։ Իսկ եթե կարող եք բոլոր շքանշանների ասպետների անվանացանկերում օգնել լուսանկարների հարցում, կանխավ շնորհակալ եմ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 18։56, 2 Հունվարի 2014 (UTC)

Կփորձեմ։ Տեսնեմ, թե որտեղ է պարգևատրվածների ցուցակը։ ՀՀ նախագահի կայքում չգտա։--Գարդմանահայ (քննարկում) 19:33, 2 Հունվարի 2014 (UTC)

Չի էլ կարող լինել, քանզի գործող Նախագահի օրոք որևէ մեկը չի պարգևատրվել։ Պիտի գտնել Ռ. Քոչարյանի հրամանագրերը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 01։02, 3 Հունվարի 2014 (UTC)

Կարեն ջան, իմ կարծիքով ազգանունները գրելիս մեծատառ պետք է լինի միայն առաջին տառը, ի՞նչն է պատճառը, որ ազգանվան բոլոր տառերը ցանկանում ես մեծատառ գրել։ Ծանոթություն սյունյակի վերն ագրից ությունը հանել էի, որ սկզբի Հ/Հ–ն նորմալ երևա, այլ ոչ թե իրար տակ։ Իսկ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո ՀՀ նախագահի կայքից հանե՞լ են նախկին բոլոր հրամանագրերը։--Գարդմանահայ (քննարկում) 09:23, 3 Հունվարի 2014 (UTC)

Այո, հանվել են։ Ծանոթթության մասով՝ ինձ մոտ նորմալ երևում է։ Իսկ Մեծատառերի առումով՝ նախ այդպես է գրվում հրամանագրերում, բացի այդ, ավելի գեղեցիկ է երևում։ Կարեն Վարդանյան (քննարկում) 16։38, 3 Հունվարի 2014 (UTC)

հարգելի Գարդմանահայ, այս քննարկման մեջ գրածդ առաջին նախադասությունը խստորեն հակասում է վիքիպեդիայի կանոններին, խնդրում եմ նման կարգի բաներ այլևս չգրեք, կարծում եմ ամբողջովին հասկանում եք թե խոսքը ինչի մասին է: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 17:01, 4 Հունվարի 2014 (UTC)
Return to "Տիգրան Մեծի շքանշանի ասպետների ցանկ" page.