Քննարկում:Տեղաբնականուն

Latest comment: 13 տարի առաջ by Pandukht

Արդյո՞ք որևէ մեկը գիտի որն է այս հոդվածի անվան (անգլերեն՝ demonym, ռուսերեն՝ Этнохороним) հայերեն տարբերակը: Եթե ավելի լավ տարբերակներ չկան, առաջարկում եմ «բնակչի անվանում» տարբերակը հոդվածի անվանման համար: Chaojoker 07:46, 31 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Հայերենում կա «տեղաբնակ» բառ, որը նշանակում է կոնկրետ տեղ բնակվող անձ և կարող է դիտվել որպես էթնոհորոնիմների հավաքական անվանում (երևանցին Երևանի տեղաբնակն է, գյումրեցին Գյումրիի տեղաբնակն է և այլն)։ Այս պատճառով ինչպես անձ-ն-անուն, ազգ-անուն և այլ բառերը նշանակում են հավաքական անձի կամ ազգի կոնկրետ ներկացացուցչի հատուկ անունը, նույնպես «տեղաբնականուն» բառը կարելի է հասկանալ որպես կոնկրետ տեղանվան համապատասխան տեղաբնակների անունը։ Բայց դե այսպիսի բառ իմ ունեցած բառարաններում չկա ;) ― Teak 16:06, 17 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Հայերենում, որքան գիտեմ, այս բառի համարժեքը չկա։ Նման դեպքերում, կարծում եմ` ճիշտ է, որ փոխառյալ բառը օգտագործվի, այս դեպքում` էթնոհորոնիմ։ Ashot Gabrielyan 18:36, 17 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Էթնոհորոնիմը լեզվաբանական տերմին է և ինչպես գրված է հոդվածում վերաբերում է որևէ տեղանքում բնակվող տեղաբնակ ազգային ինքնության անվանմանը։ Քանի որ հայերեն կա «անդրենածին» բառը որը գոյական է, և նշանակում է երկրի բուն բնակիչ, բնիկ, նաև «անդրածին» ապա կարելի է էթնոհորոնիմ բառը հայերեն թարգմանել որպես «անդրենանուն» կամ «անդրանվանում», թեև անձամբ գրականության մեջ այդ բառերին չեմ հանդիպել։ --Lilit Gabyan 15:01, 2 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել
Իսկ հնարավոր է, որ ճիշտ տարբերակը «Էթնոխորոնիմ»-ն է?--Պանդուխտ 13:06, 17 Հունիսի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Տեղաբնականուն" page.