Քննարկում:Վինսենթ վան Գոգ

Latest comment: 14 տարի առաջ by May
«Վինսենթ վան Գոգ» հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Vincent van Gogh» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Օտարալեզու ազգանուններում հանդիպող լե, դե, լա, դա, ֆոն և այլ ծառայողական բաղադրատարրերը /որոշիչ հոդերը, նախդիրները/, սովորաբար, գրվում են փոքրատառով (օրինակ՝ Լյուդվիգ վան Բեթհովեն), սակայն կան հատուկ անուններ, որոնցում այդ տարրերը դարձել են ազգանվան անբաժանելի մաս և գրվում են մեծատառով ու դրանց թվում է, կարծեմ, Վինսենթ Վան Գոգը:

Ի տարբերություն, օրինակ, Լյուդվիգ վան Բեթհովենի ազգանվան, որն առանց որևէ թյուրիմացության հասկանալի է նաև «վան» մասնիկից զատ, Վան Գոգի ազգանունը երբեք չի գործածվում առանձին, այլ կերպ ասած՝ «Գոգ»-ի հետ անպայման նշում են "վան"-ը, քանի որ «Գոգ»-ն առանց «Վան»-ի թյուրին է հնչում, իսկ «Վան Գոգ» ձևը բոլորին հասկանալի է դարձնում, թե ում մասին է խոսքը: Այսպիսի մեկ այլ օրինակ է «Էլ Գրեկո» հատուկ անունը...—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ May (քննարկումներդրում) 19:12, 27 Ապրիլի 2009.

Ողջույն May, այո, ճիշտ ես, որ օտար լեզուներում դե, ֆոն, վան և նման նախազգանուն տարրերը փոքրատառով են, և համապատասխանում են հայերեն «-ացի» վերջածանցին: Իհարկե գերմանացիների ու հոլանդացիների մոտ դրանք ընդհանրապես ավելացվում էին՝ ազնվական լինելու դեպքում: Վան-ի մեծատառ թե փոքրատառ լինելու մասին, ինձ թվում է ամենալավն այն է, որ դիմենք իր անվան ուղղագրության հոլլանդերենում: Իսկ հոլլանդերեն էջում էլ այն գրված է փոքրատառով, որն արդարացնում է էջի ներկա անվան ուղղագրությունը: Chaojoker 07:06, 28 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել
Ողջույն, եթե անգամ վերոհիշյալ հոլանդերեն հոդվածն ուշադիր զննենք, ապա կհամոզվենք, որ «Վան Գոգ» տարբերակը բազմիցս գործածվում է նաև նկարչի մայրենի լեզվում, համենայն դեպս՝ «Վինսենթ»-ը չնշելու դեպքում (չկա փոքրատառով «վան Գոգ» ձևը): --May 19:37, 3 Մայիսի 2009 (UTC)Պատասխանել
Այո, ճիշտ եք, իսկ դա նման է ներկա հայերեն տաբերակին: Կարելի է նաև վերահղում ավելացնել մեծատառ Վան Գոգ-ից այս հոդված: Արդյո՞ք կան նաև ուրիշ փոխելու բաներ: Chaojoker 21:01, 3 Մայիսի 2009 (UTC)Պատասխանել
Հավանաբար, փոփոխություններ էլի կլինեն. լրացնելու շատ բան կա դեռևս /տեղեկատվության առումով/... ;) --May 19:41, 4 Մայիսի 2009 (UTC)Պատասխանել
Return to "Վինսենթ վան Գոգ" page.