Քննարկում:Վարդան Արևելցի

Add topic
There are no discussions on this page.

--Ս.Ասմարյան (քննարկում) 09:48, 2 Փետրվարի 2015 (UTC)Պատմագիտական բաժինը թերի է. ՍՀանրագիտարանի նույն բաժինն ունի հետևյալ հավելումը

  • Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի: Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում: Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ:

Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները: Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը:

Հարգելի Ս.Ասմարյան, իսկ ի՞նչն է Ձեզ խանգարում հոդվածում համապատասխան փոփոխությունը կատարելու։ -- Ջեօ () 09:58, 2 Փետրվարի 2015 (UTC)

--Ս.Ասմարյան (քննարկում) 15:58, 3 Փետրվարի 2015 (UTC)Ոչ մի բան...բայց հեղինակի իրավունքն է, թող ինքն էլ փոխի:

Հարգելի Ս.Ասմարյան, Վիքիպեդիայում հոդվածները հեղինակներ չեն ունենում։ Կարող եք կատարել փոփոխություններ։ -- Ջեօ () 18:39, 3 Փետրվարի 2015 (UTC)

--Ս.Ասմարյան (քննարկում) 09:13, 4 Փետրվարի 2015 (UTC)հավելումն և խմբագրում կատարվել է իմ կողմից:

Ս.Ասմարյան, անհրաժեշտ է նշել հանրագիտարանի լրիվ անվանումը և էջերը որպես աղբյուր:--6AND5 (քննարկում) 10:17, 4 Փետրվարի 2015 (UTC)

--Ս.Ասմարյան (քննարկում) 17:30, 6 Փետրվարի 2015 (UTC)Աղբյուր հավելումն արեցի այս կերպ, մյուսներից սա նախընտրելի էր, քանի որ Հանրագիտարանը որպես աղյուր Վիքում նշված չէր:

Return to "Վարդան Արևելցի" page.