Քննարկում:Վամպիր

Latest comment: 12 տարի առաջ by Vacio

Տեսա Արնախումի օրագրերը քննարկումը, սակայն կարծում եմ անվանափոխությունից առաջ արժեր տեղեկանալ մյուս մասնակիցների կարծիքներին։ Ինքս կարծում եմ, որ «վամպիր» տարբերակը միանշանակորեն հայերենում ավելի լայն տարածում ունի, ուստի և ավելի նախընտրելի տարբերակ է։ --vacio 13։47, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)

Իմ բառարանում «արնախումը» միայն փոխհաբերական իմաստով է ներկայացած որպես vampire-ի թարգմանություն, հետևաբար կասկածում եմ, որ —գործածականությունից զատ— արնախումը համարժեք է «վամպիր» եզրին։ --vacio 13:50, 11 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Վաչագան ջան, «վամպիր» բառը մի տեսակ հայերեն չի հնչում, դրա համար էլ առաջարկեցի փոխել. եթե արնախում բառը ընդունելի չէ, գուցե օգտագործենք հոգեգեշ կամ սատակ՝ դրանք որպես տարբերակներ՝ այստեղ ներկայացված են --Rob 15:45, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ռոբ, ես կարծում եմ, որ հայերեն չհնչելը հաճախ դժվար է լեզվաբանորեն հիմնավորել, ավելին՝ մեծ մասամբ սուբյեկտիվ գնահատական է միայն։ Ունե՞ս արդյոք «վամպիր» տարբերակի դեմ այլ առարկություն։ Վիքի-նախագծերում սովորաբար ընդունված է նկատի առնել բառի տարածվածությունը, մասնավորապես մասնագիտական գրականության մեջ։ «brrn.armenia.ru» կայքը կարծում եմ որպես այդպիսին վստահելի աղբյուր չէ։ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» վամպիրն օգտագործված է որպես գլխաբառ, ավելին այն հայոց լեզվում ունի մի քանի նշանակություններ։ Նշանակում է, որ մենք էլ այն կարող ենք որպես բառահոդված գործածել Վիքիպեդիայում։
Ինչ վերաբերում է սատակ և հոգեգեշ տարբերակներին, ապա առաջինը նշանակում է «սատկած կենդանի, դիակ», իսկ երկորդը «մեռելի ուրվական, խորթլաղ»։ Այսինքն երկորդը մոտ է իր իմաստով «վամպիրին» և դրա համար, կարծում եմ, արժի այն նշել հոդվածում։ Սակայն հոդվածանուն դարձնելու համար, մի կողմից այն գրեթե գործածական չէ հայոց լեզվում, մյուս կողմից վստահ չեմ, արդյո՞ք վամպիրի մասին (եվրոպական ժողովրդների) հավատալիքը նույնանում է հոգեգեշի մասին հավատալիքին։ Պատկերավոր կերպով ասած, արդյո՞ք հոգեգեշը նույն չափով խորշում է սխտորից ու հաղորդության գինուց, որքան վամպիրը։ --vacio 18:02, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ Vacio-ի հետ, վամպիրը ավելի լայն տարածում ունի։ Ի դեպ կա նաև Դաշնավար կամ Դախանավար տարբերակը, որին ճիշտն ասած ծանոթ չէի։--Bekoքննարկում 18:15, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հետաքրքիր է, ինձ նույնպես Դախանավար անունը լիովին անհայտ էր։ Ինչ-որ նմանություններ եմ տեսնում Կոմս Դրակուլայի մասին ժողովրդապատումների հետ։ --vacio 18:36, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Սա փաստորեն կոնկրետ մեկ վամպիրի անունն է և չի կարող վամպիր բառի հայերեն տարբերակին հավակնել։--Bekoքննարկում 18:44, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ։ Պատումը գրառված է եվրոպացի ճանապարհորդի կողմից՝ եվրոպական բառապաշարով։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե օրիգինալ հայկական ավանդության կամ պատումի մեջ ինչպե՞ս է նա կոչվում (հոգեգե՞շ, դև՞)։ Եթե հոգեգեշ, ապա դա կնշանակի, որ հայկական ու եվրոպական հավատալիքները բավականին մոտ են, հավանաբար ազգակից. համենայն դեպս՝ Դախանավարը սխտորի նկատմամբ նույն թուլութունն ունի, ինչ իր եվրոպացի կոլեգաները [1]։ --vacio 19:03, 17 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Վաչագան, համաձայն եմ «վամպիր» տարբերակի թողնելուն այնքանով, ինչքանով այն դեռևս զետեղված է բառարաններում և օգտագործվում է որպես թարգմանության առաջին տարբերակ: Սակայն, հայերենում արտասահմանյան բառերի «հայացման» բավականին մեծ միտում կա, չեմ կարծում, որ «վամպիր» բառը բացառություն պետք է կազմի: Շատ օտար բառեր նախկինում բավականին տարածված են եղել, բայց այսօր մենք ունենք ու օգտագործում ենք դրանց հայերեն համարժեքները: Այդ համարժեքները ժողովուրդը չի գտել, այլ դրանք իջեցվել են «վերևից»: Ուստի, հույս ունեմ, որ մեր լեզվի պետական տեսչությունը նորմատիվ կարգավորում կտա այս հարցին... «brrn.armenia.ru»-ն և վստահելի է և ոչ վստահելի. Վստահելի է այնքանով, որ այն կազմված է հայ-ռուսերեն և հայ-անգլերեն տպագիր բառարանների հիման վրա, ոչ վստահելի է, քանի որ բառարանի կոնկրետ աղբյուրները չեն նշված: --Rob 05:15, 18 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ռոբ, ես հենց այդ վերջին նկատառումով (աղբյուրները չնշված լինելու) եմ կարծում, որ այն որպես այդպիսին հիմք չի կարող հանդիսանալ։ Ինչ վերաբերում է փոխառությունների «հայացման» միտումին, ապա իմ տեսակետն այն է, որ դա Վիքիպեդիայից անկախ պրոցես է, ու Վիքիպեդիայն կարող է հաշվի առնել միայն այն, երբ կոնկրետ նորաստեղծ բառը արդեն ավելի գործածական է դարձել, քան ավելի հին փոխառությունը (կամ հակառակը)։ Ես այդպես եմ կարծում, քանի որ ոչ մի տեղ չեմ ընթերցել, որ լեզվական բարեփոխումները կամ տրանսֆորմացիաները Վիքիպեդիայի նպատակների մեջ են մտնում։
Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ նոր բառապաշարները պետք է անպայման «վերևից» իջեցվեն, կարծում եմ, որ այդ քաղաքականությունը զուտ խորհրդային մտածելակերպի արդյունք է։ Մի բանի հետ կհամաձայնեի սակայն, որ վերհիշյալ բացատրական բառարանը տպագրվել է ավելի քան 30 տարի առաջ ու նախընտրելի կլիներ օգտագործել ավելի նոր հրատարակություն, որը կընդգրկեր վերջին տասնամյակների բառապաշարային բոլոր զարգացումները և մոդիֆիկացիաները։ --vacio 08:23, 18 Սեպտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածը բարելավվել է 2014 թվականի Վիքի Ճամբարի ընթացքում
Return to "Վամպիր" page.