Հայկ, որքանո՞վ է ճիշտ Սևանի ճկվածքը վերահղել Սևանի ավազանին։ --Լիլիթ (քննարկում) 17:54, 26 Հունվարի 2017 (UTC)

Ողջույն, Լիլիթ: Խոսքը նույն բանի մասին է --Հայկ (արաբագետ) 17:55, 26 Հունվարի 2017 (UTC)
[1] ավելացրի ինֆորմացիան ու փոխեցի վերնագիրը, շնորհակալություն, որ ուշադիր ես: «Սևանի լեռներ» վերնագիրը խաբուսիկ է թվում, որովհետև այստեղ խոսքը ոչ թե Սևանի լեռնաշղաթայի մասին է, այլ Սևանը շրջապատող լեռների, այսինքն՝ Սևանի գոգավորության --Հայկ (արաբագետ) 18:00, 26 Հունվարի 2017 (UTC)
Խնդիրն այն է, որ Սևանի ավազան հոդվածում գրված է Սևանի գոգավորության մասին, որը նույն բանը չէ։ Սակայն Սևանի ճկվածքն ու Սևանի գոգավորությունը նույն բանն է։--Լիլիթ (քննարկում) 17:59, 26 Հունվարի 2017 (UTC)
Սևանի ավազանը չի նշանակում միայն գետերը և Սևանա լիճը, այլ ամբողջ տարածքը՝ ֆիզիկաաշխարհագրական իմաստով: Սևանի ավազան հոդվածը, ըստ այդմ, բաժանված է լեռնագրական, ջրագրական, կլիմայական ու կենսաբանական բաժինների, որով լրիվ արտահայտում է գոգավորությունը՝ իր բոլոր ասպեկտներով: Իսկ Սևանի ճկվածքը հենց Սևանի գոգավորությունն է: --Հայկ (արաբագետ) 18:02, 26 Հունվարի 2017 (UTC)
Այո, հետևաբար Սևանի ճկվածքը նույն ավազանը չէ։ Այն մտնում է ավազանի մեջ, սակայն նույն բանը չէ։ Հետևաբար առանձին հոդված պետք է մնա։--Լիլիթ (քննարկում) 18:05, 26 Հունվարի 2017 (UTC)
Լիլիթ ջան, քեզ ցույց եմ տալիս հոդվածի տեսքը 2016 թվականի մայիսի 29-ի դրությամբ [2]: Կարող ես տեսնել, որ Սևանի ավազան և Սևանի գոգավորություն բառերը նույնն են՝ աղբյուրն էլ դրված է: Գոգավորությունը հենց ճկվածք բառն է, որը կարող ես բառարանում ստուգել, եթե չես վստահում: Նույն օրը ես ավելացրել եմ տեղեկություն [3]՝ ձուլելով Սևանի գոգավորություն հոդվածը, քանի որ այն ուշ էր գրվել [4]: Եթե գտնում ես, որ անվանումը խճճում է, և ավելի լավ է՝ մնա Սևանի գոգավորություն, որպեսզի դրա տակ և Սևանի ճկվածք հասկացվի, և Սևանի ավազան, կարող ես անվանափոխել՝ վերահղում թողնելով (ես դա չեմ կարող անել՝ ադմինական գործիք է) --Հայկ (արաբագետ) 18:13, 26 Հունվարի 2017 (UTC)
:( Կադաստրի հղումը չէի տեսել։ Ըստ իս՝ ավազանն ու գոգավորությունը նույն բանը չէ, գոգավորությունը մտնում է ավազանի մեջ։ Ավազանն ավելի ընդարձակ հասկացություն է։ Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանն այժմ ձեռքիս տակ չէ, որ ստուգեմ։ Մի քանի օրից կնայեմ, միգուցե այնտեղ լինի։--Լիլիթ (քննարկում) 18:33, 26 Հունվարի 2017 (UTC)
Շատ լավ, Լիլիթ ջան: Ես ավելացնելու բան չունեմ, դու ինչ փոփոխություններ ճիշտ համարում ես՝ արա --Հայկ (արաբագետ) 19:00, 26 Հունվարի 2017 (UTC)
Return to "Սևանի ճկվածք" page.