Քննարկում:Ստենոկարդիա

Latest comment: 9 տարի առաջ by Lilitik22

Նախ ասեմ որ կրծքային հեղձուկը հնացած արտահայտություն է, չի համապատասխանոմ ԱՀԿ ժամանակակից դասակարգմանը. Կրծքային հեղձուկ (angina pectoris) այսինքն հեղձուկ որը տեղակայված է կրծքավանդակի շրջանում. այն արտահայտում է զուտ ցավի տեղակայումը, որպես ախտանիշ: Ստենոկարդիան հենց ժամանակակից անվանումն է, հաստատված ԱՀԿ-ի կողմից:Նախկինում կրծքային հեղձուկ հասկացության տակ միավորում էին նաև թոքային, անոթային և այլ ծագման ախտանիշներ: Ստենոկարդիան մատնանշում է հենց ծագման սրտային բնույթը, և միայն այն:Ոստի առաջարկում եմ կրծքային հեղձուկ արտահայտությոնն օգտագօրծել ստենոկարդիա հիվանդության համատեքստում, որպես այդ հիվանդության հնացած անվանում: Ի վերջո այն համապատասխանում է միջազգային կարծիքին: – Այս անստորագիր գրառման հեղինակն է 91.196.38.18 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հայերեն վիքիպեդիայում նոր ստեղծված հոդվածն է միացվում հնին, իսկ հոդվածի հիմնական անունը մնում է այն, որն ավելի ճիշտ է, մյուսից էլ վերահղում է դրվում։ Այս դեպքում վերնագրի համար սպասենք բժիշկ խմբագիրների կարծիքին։ --Լիլիթ (քննարկում) 05:48, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Ստենոկարդիա" page.