Քննարկում:Սեռ (կենսաբանություն)

Latest comment: 14 տարի առաջ by Chaojoker

«Սեռ եզրը (նաև՝ սեքս, տարփ, տարփանք) (լատիներեն՝ Sexus – «սեռ») օգտագործվում է որպես սեռական ակտիվ գործառույթ։ Խոսակցական լեզվում սեռը բնորոշում է երկու կամ ավելի մասնակիցների սեռական գործողությունը։»

Այս երկու նախադասութունը շա՜տ անորոշ են և չեն տալիս «սեռի» որևէ հստակ սահմանում։ Այն պետք է անպայման փոխել։

Chaojoker, ինձ թվում է դու խառնում ես հայերեն սեռ բառը սեքս բառի հետ։ Ինչքանով որ ես եմ հասկանում, սեռ և սեքսը (հայերենում օգտագործվող իմաստով) հոմանիշներ չեն։ Հայերենում սեքսը սեռական հարաբերությունն է (ի դեպ, տարփանքն էլ սեռական ձգտումն է)։

Օրինակ, անգլերեն և ռուսերեն լեզուներում սեռը այսպես է սահմանվում․ In biology, sex is a process of combining and mixing genetic traits, often resulting in the specialization of organisms into a male or female variety (known as a sex).

Пол — совокупность генетически детерминированных признаков особи, определяющих её роль в процессе оплодотворения.

Փաստորեն, սեռը գենետիկորեն հաստատված այնպիսի հատկանիշների համախումբ է, որը որոշում է օրգանիզմի դերը բեղմնավորման պրոցեսում (կամ էլ որոշում է օրգանիզմների դասակարգումը որպես արու և որձ)։ Վազգեն 14:53, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ողջույն Վազգեն, այս հոդվածը թարգմանվել է գերմաներեն sex հոդվածից, հայերեն Վիքիում «սեքս» անվան հոդվածի ներքո: Նշված գերմաներեն հոդվածը ըստ երևույթի համընկնում է հայերեն «սեռ» բառի հետ, և դա նրանց «սեռ»-ի մասին հոդվածն է (կարելի է ճշտել տարբեր լեզուներով ինտերվիքիից), սակայն այն ըստ երևույթի պարունակում է ինչպես անգլերեն sex բառը երկու իմաստ՝ թե սեռ, և թե սեռական հարաբերություն: Արդյունքն դա էր, որ հայերեն Վիքիում կար մեկ հոդված, երկու իմասների մասին: Ես բաժանել եմ այդ հոդվածը երկու հոդվածի՝ սեռ և սեռական հարաբերություն, սակայն պարունակությունը այնպես էր իրար մեջ խտացած, որ պարզ է ամեն մեկում շատ մասեր պիտի փոխվեն, որ լինի միայն անվան վերաբերյալ իմաստի մասին: Սրա մասին փորձել եմ բացատրել սեռական հարաբերության քննարկման էջում, բայց այս և իմ քննարկման էջից պարզվում է, որ դա շատ պարզ չի եղել: Լրիվորեն համաձայն եմ և քաջալերում եմ փոխել հոդվածների պարունակությունը հնարավորինս անվան հետ համընկնելու համար: Chaojoker 17:58, 26 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Return to "Սեռ (կենսաբանություն)" page.