Քննարկում:Ռոբերտ Հակոբյան (քաղաքական գործիչ)
Հակոբյան Աշոտ Ռոբերտի
Ռոբերտ Աշոտի Հակոբյան (01. հուլիսի 1945թ.-31 հուլիսի 2019թ․) քաղաքական և հասարակական գործիչ, Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ 1990-1995թթ․, 66-րդ ընտրատարածք։ ՀՀՇ խմբակցության անդամ, անկուսակցական։ 2000-2019թթ. հանդիսացել է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի վարչության անդամ:
Հակոբյան Ռոբերտ
Ծնվել է 01 հուլիս 1945թ․ Ծննդավայր ք․ Երևան Մահացել է 31 հուլիս 2019թ․ Մահվան վայր ք․ Երևան Քաղաքացիություն ԽՍՀՄ, Հայաստանի հանրապետություն Կենսագրություն
Ծնվել է Երևան քաղաքում 01. հուլիսի 1945թ., ուսուցչի ընտանիքում: Հայրը՝ Աշոտ Սարգսի Հակոբյան ծնվել է Էջմիածին քաղաքում, միջնակարգ դպրոցում դասավանդել է ֆիզիկա և աստղագիտություն առարկաները: Մայրը՝ Արուսյակ Հովսեփի Ասատրյան ծնվել է Նախիջևանի մարզի Օրդուբադ շրջանի Փառակա գյուղում, մասնագիտությամբ՝ դեղագետ: Ընտանիքում եղել են հինգ երեխա, չորս եղբայր և մի քույր: Ունի երեք որդի։
Կրթություն
1951-55թթ. Ռոբերտ Հակոբյանը սովորել է Կամոյի անվան միջն. դպրոցում։
1955-61թթ. սովորել է թիվ 83 միջն. դպրոցում։
1962-66թթ. ընդունվել և ավարտել է Էլեկնրոմեխանիկական տեխնիկումը, էլեկտրոմեքենաշինարար մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
1966-70թթ. «Ճշգրիտ սարքերի»՝ տեխնիկ։
1970-72թթ. Երևան քաղաքի ՆԳՎ-ն պահպանության բաժնի ազդանշանային համակարգերի գլխավոր ինժեներ-տեսուչ։
1972-91թթ. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական գործարան՝ վարպետ, ավագ ինժեներ, բյուրոի պետ, բաժնի պետ։
1990-95թթ. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր։
1991թ. «Հայարդ շինանյութ» ԱՄ-ի կազմում ստեղծված «Հայաստանի պեռլիտ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն։ 1992թ. «Հայաստանի պեռլիտ» ԱՄ-ը վերափոխվում է «Հայաստանի պեռլիտ» կոնցեռնի և համաձայն ԱՄ-ի կոլեկտիվների խորհրդի որոշման ընտրվում է նախագահ և աշխատում մինչև 1994թ.։ Կառավարական հանձնաժողովի ստուգման արդյունքների համաձայն գործարանների արտադրանքի ծավալները պատերազմական տարիներին գերազանցում էին խորհրդային շրջանի ծավալները:
Նրա ջանքերով լիովին վերականգնվել է Գյումրու ապակու կոմբինատը, որը արտադրել է թերթավոր ապակի, զուգահեռ վերականգնել և գործարկել է Հոկտեմբերյանի ապակու կոմբինատի շշերի արտադրության վառարանները:
Էներգետիկ ճգնաժամի տարիներին Ռ. Հակոբյանն ապահովել է մանկապարտեզները, դպրոցները և զորամասերը ջերմոցային թերթավոր ապակիով միավորման հաշվին:
1995-97թթ. «Պատվիրատու» ձեռնարկության փոխտնօրեն։
1997-98թթ. «Սպիտակ արջ» ՍՊԸ-ի տնօրեն։
1998-99թթ. «Էլինետ» ՍՊԸ-ի թիվ 1 ԽԿ-ի պետ։
2001-2002թթ. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավաբանական վարչության լրատվության գծով գլխավոր մասնագետ։
2002-2006թթ. Աշխատել է ԱՄՆ-ում։
2006թ.-2007 անհատ ձեռնարկատեր։
2007-2009թթ. «Ռոտար» ՍՊԸ-ի տնօրեն։
2008թ. Անցել է թոշակի։
Պարգևատրումներ
Աշխատանքի ընթացքում արժանացել է սոցիալիստական մրցույթների հաղթողի կոչման: Ստացել է պատվոգրեր և դրամական պարգևներ մի շարք նորարարությունների համար։ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Ֆ. Ուստինովի և Ռադիոարդյունաբերության նախարար Վ.Ս. Պլեշակովի կողմից արժանացել է հատուկ շնորհակալագրի խոշոր դրամապարգևով` համակարգում առաջին երաշխիքային բյուրոյի ստեղծման համար: Բյուրոն սպասարկել է Խորհրդային միության հակաօդային պաշտպանության համակարգերի ողջ հաշվիչ տեխնիկայի անխափան գործունեությունը:
Նախասիրություններ
1966թ. Երևան քաղաքի սեղանի թենիսի չեմպիոն ուսանողների շրջանում։
1966թ. Հայաստանի չեմպիոն երկտեղանոց կանոեյի մրցումներում։
Շուրջ 40 տարի զբաղվել է տիբեթյան բժշկությամբ։
Շախմատ, երաժշտություն՝ կիթառ, ունի հեղինակած երգեր:
Հասարակական գործունեություն
1988թ. ընտրվել է Հայաստանի Աշխատավորական Կոլեկտիվների Խորհուրդների Միության համանախագահ (ՀԱԿԽՄ.) և միաժամանակ հանդիսացել է մաթեմատիկական ինստիտուտի փորձարարական գործարանի աշխատավորական կոլեկտիվի խորհրդի նախագահ:
Հանդիսացել է ՀԱԿԽՄ-ն վերահսկողության և աջակցության ներքո Գյումրի քաղաքի իտալական թաղամասում ստեղծված հոգեբանական կենտրոնի համանախագահ։ Կենտրոնը երկրաշարժից տուժածներին ցուցաբերել է հոգեբանական օգնություն: Կենտրոնում ընդգրկվել են մասնագետներ արտասահմանից:
«Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության համահիմնադիր։ Կազմակերպությունը տարիներ շարունակ անվճար բուժօգնություն է ցուցաբերել ՀՀ շրջանների բնակիչներին` տարբեր պրոֆիլի բժիշկների պարբերաբար այցելությունների կազմակերպման միջոցով:
Արցախյան պատերազմի առաջին տարիներին ՀԱԿԽՄ- ի համանախագաների և վարչության որոշմամբ նրան հանձնարարվել է կազմակերպել զինատեսակների մշակումը և հետագա արտադրությունը: Այդ նպատակով մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի և փորձարարական գործարանի կոնստրուկտորներից և տեխնոլոգներից ստեղծել է խումբ: Գործի մեջ ընդգրկել է «Հրազդանմաշ», «Էլեկտրոն», «Ռելե», «Ժամացույցի» գործարանների և Ֆիզիկայի ինստիտուտի կոլեկտիվներին: Մերգելյանի գործարանի խումբը մշակել և արտադրել է տարբեր տեսակի ականներ, նռնականետեր, 16 և 24 փամփուշտանոց ատրճանակ, ավտոմատներ (ПП), (К6-92), (К6-М), (VI): Ատրճանակները փորձարկվում էին գործարանի նկուղային մասում (հաջող փորձարկումներից հետո արտադրվում են առաջին 600 ատրճանակները), իսկ մյուս արտադրանքը՝ ֆիզիկայի ինստիտուտի կողմից` Ազգալդյան Լեոնիդ:
1990թ. ՀԱԿԽՄ-ի կողմից առաջադրվել է Գերագույն խորհրդի պատգամավորի թեկնածու և ընտրվել է 66-րդ ընտրատարածքից: ԳԽ-ի պատգամավոր ընտրվելուց հետո արտադրության կազմակերպումը Ղարաբաղ կոմիտեի որոշմամբ, որի հետ սկսվել էր համագործակցություն զենքի արտադրության ոլորտում, հանձնվեց ԳԽ-ի պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանին:
Վազգեն Սարգսյանի, ավիացիայի նախագահ Ադբաշյանի և հայտնի հեղինակություն զեյթունցի Գրիշիկի հետ համատեղ զենք և զինամթերք է ներմուծվել Հայաստան Արցախյան պատերազմի տարիներին:
1991թ. Վարչապետին ուղղված հարցապնդմամբ հետամուտ է եղել Երևանի թվով քսան հիվանդանոցների վիրահատարաններում անգլիական արտադրության ավտոնոմ գեներատորների տեղադրմանը:
2000-2019թթ. հանդիսացել է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի վարչության անդամ:
Ծանոթագրություն
Նկարները տրամադրվել են հարազատների կողմից՝ ընտանիքի անձնական արխիվից
«National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-09-02
1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=636&lang=arm
https://www.aniarc.am/2020/05/20/armenia-1990-1995-parliament-names-of-all-members/
Կատեգորիա:ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ Կատեգորիա:Քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հուլիսի 1 ծնունդներ Կատեգորիա:Հուլիսի 31 մահեր