Քննարկում:Ռեկի Կավահարա

Latest comment: 9 տարի առաջ by Hayk.arabaget

Րեկի թե՞ Ռեկի, ռուսերեն վիքիում՝ Ռեկի է։ Բացի ադ ըստ հայերենի տառադարձման կանոնների՝ պետք է Ռ-ով լինի։ Սպասում եմ կարծիքների։ --Լիլիթ (քննարկում) 12:07, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Ռ և միայն Ռ: Նույնիսկ եթե որևէ լեզվում (տվյալ դեպքում` ճապոներենում) փափուկ է հնչում, մենք պետք է Ռ գրենք, քանի որ այդ կանոնը (իր հայտնի բացառություններով) ոչ ոք չի փոխել: Օրինակ` ռուսերեն Рязань, Рюмин, Ребров և նման հատուկ անունները հո չե՞նք գրում Ր-ով` Րյազան, Րյումին, Րեբրով, թեև դրանք ռուսերենում փափուկ են հնչում: Մենք ունենք մեր լեզվի կանոնները, որոնց պետք է հետևենք: Հայերեն ՎՊ-ում նման հոդվածներ էլի կան, դրանք էլ արժի գտնել ու վերանվանել: --23artashes (քննարկում) 12:13, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Կներեք, չգիտեի Ռ-ով գրեի թե Ր-ով: Հեղինակի հետ հարցազրույցներ էի լսել, ճապոներենով Րեկի էր արտասանվում, մտածեցի ավելի ճիշտ կլինի այդպես գրեմ: Straw Hat Luffy (քննարկում) 12:21, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Րեքի Քավահարա: Բացառապես ՐեՔի Քավահարա: Գիտեմ, որ հայերեն բառասկզբում <ր> չեն գրում, բայց էդ մարդու անունը Րեքի ա: Tado (քննարկում) 12:24, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Տադո ջան, կարո՞ղ է իմանաս՝ մենք ունե՞նք ճապոներենի տառադարձման ուղեցույց։ --Լիլիթ (քննարկում) 12:27, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Չէ, Լիլիթ ջան, տեղյակ չեմ.. Բայց եթե չկա ու ես ստեղծեմ(իսկ ես կստեղծեմ)՝ հայերենում բառասկբյան <Ր>-երը ծաղկում են ապրելու, իսկ <ք>-երն ու <շ>-երը՝ շատանալու ^^ Tado (քննարկում) 12:28, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Կտրականապես համաձայն չեմ: Տադո ջան, ինչ է թե ճապոներենում Ր է հնչում, պետք է հայերենի կանոնները փոխե՞նք: Եթե այդպես լինի, տարբեր լեզուներ իմացողները ըստ այդ լեզուների հնչողության կփոխեն հայերենի ուղղագրությունը, և ո՞ւր կհասնենք: Դե եկեք իմ բերած օրինակներն էլ դարձնենք Ր-ով, նաև ռուսերեն Ре-, Рю-, Ря-, Ри-ով սկսվող բոլոր անուններն ու փոխառությունները գրենք Ր-ով: Չէ՞ որ ռուսերենում այդպես են հնչում այդ անունները: Եվ կունենանք այսպիսի լեզու. Րյազան (մի հատ էլ мягкий знак մտցնենք, դարձնենք Րյազանյ), Րիմմա, Րյումին և այլն: --23artashes (քննարկում) 12:39, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
խոսքը ոչ թե հայերենի կանոնները փոխելու մասին է, այլ հայերենի հնարավորությունները լիարժեք օգտագործելու: մենք էդ մյախկի զնակից չունենք, հետո էլ իր կարիքը առանձնապես չկա: Րիզան՝ համարյա սենց ա ռուսերեն հնչում, ու ոչ մի վատ բան չեմ տեսնում հենց էդպես գրելու մեջ: Նույնն էլ ճապոներենը: Հայերենը թույլ ա տալիս ճապոներեն հնչունային համակարգը լրիվ մաքուր տառադարձելու, ինչի չօգտվենք էդ հնարավորությունից? Tado (քննարկում) 14:12, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
կասկածելի է հայերենում տառասկզբում Ր ունենալը, նման թեմաներով մի քանի անգամ քննարկում ունեցել ենք, չգիտեմ, ճապոներենի հետ կապված ուղղակի արդեն սկսում եմ կասկածներ ունենալ, բայց անկախ ամեն ինչից ասեմ հարգելի Tado, վիքիպեդիան ինքն իրեն չի կարող նման բաներ ունենալ, ենթադրենք ճապոներենի տառադարձման ուղեցույց, վիքիպեդիայից դուրս իհարկե կարող է լինել, իսկ վիքիպեդիան օգտվի դրանից, իսկ հին եղած բաները որոնց օրինակը բերվեց, արդեն կան օրինակ այդ տեղանունները ու վիքիպեդիայում սխալ է առանձին մտածելակերպ ունենալ ու գրել ուղղակի, վիքիպեդիան պետք է օգտվի որևէ աղբյուրներից, վիքիպեդիան լեզվական կոմիտե չի, հասկանալի է թե ինչի մասին է խոսքը, ուղղակի ճապոներենի դեպքում փաստորեն այսպես ասած դիֆիցիտ է գտնել այդ անունները հայերենում, գուցե կա?, նշեք, ենթադրենք ինտերնետում կամ տպագիր նյութերում, չգիտեմ, եղածով էլ այս կարգի քննարկումները գուցե դժվար է միանշանակ հայտարարի գալ, բայց նորից եմ ասում, ընդհանուր վերցված հայերենում տառասկզբում Ր չի օգտագործվում: --ERJANIK քննարկում: 17:32, 28 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, ոնց կպնի: Ես իմ կարծիքն ասեցի: Tado (քննարկում) 18:09, 30 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

Անունները գրում եք այնպես, ինչպես լսվում է բնօրինակ լեզվում, և ոչ թե այնպես, ինչպես ռուսերենում է կամ ցանկացած այլ լեզվում: Բացառությունը միայն բառասկիզբն է, հայերենի ուղղագրությունը թույլ չի տալիս ր-ով բառ սկսել՝ րոպե, Րաֆֆի և րաբունի բառերից ու նրանցից առաջացած բառաձևերից բացի: Մասնավորապես՝ ս-ի ու շ-ի հարցում: Օրինակ՝ սուշի, կամ սուսի, կամ՝ 4-ը՝ սի թե շի: երկուսն էլ թույլատրելի է գրել, ու հենց առաջին տողում կարող եք գրել, օրինակ՝ Սուշի կամ սուսի (ճապոներեն 寿司), ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք.... իսկ ք-ի ու կ-ի հարցում, նույնը, ճապոներեն որտեղ գրված է ք, գրում եք ք, կ՝ կ: Անկախ նրանից, թե մնացած լեզուներում ինչպես է: Ե-ից հետո լսվող կիսաձայն յ-ն գրել պետք չի. օրինակ սենսեՅ: ճապոներեն՝ սենսե: սխալը գալիս է անգլերենից, որովհետև եթե գրեին sense, կկարդային սենս: Նույնն էլ ֆրանսերենում: Ս-ի ու Շ-ի պահով էլ ավելացնեմ՝ ցանկության հարց է, թե ով ոնց կասի, որովհետև ճիշտ տարբերակը ՝ ս-ի ու շ-ի միջև ընկած հնչյուն է, ու հայերենում չկա--Hayk.arabaget (քննարկում) 00:23, 29 Մայիսի 2014 (UTC) Լիարժեք օգտագործել հայերեն՝ կնշանակեր գրել Ոլգոգրադ, ոչ թե Վոլգոգրադ, Մասկվա, ոչ թե Մոսկվա, Ուոշինթըն, և ոչ թե Վաշինգտոն, Պաղի և ոչ թե Փարիզ: Չէ որ հայերենի հնչյունային համակարգը ունի այս հնչյունները: Տառադարձությունը չպետք է շփոթել անուն գրելու հետ: Բացի այդ, ևս մի նկատառում, պետք է դուրս գալ հայերենի ամենակարող լինելու թվացյալ երևակայությունից: Հայերենում կա ընդամենը 36 հնչյուն: Ես ուսումնասիրել եմ 7 լեզու, և պատկերացում ունեմ ևս 5-ի տառադարձման մասին: Հավատացեք, որ հայերենը բացարձակապես այն լեզուն չէ: Միայն արաբերենում, որն ունի 28 հնչյուն և 28 տառ, դրանցից միայն 16-ն են առկա հայերենում: Կամ՝ թեկուզ ռուսերենը, որ ունի 33 տառ, դա չի նշանակում, որ հնչույթներից խեղճանում է. кто բառում կ տառը հնչում է որպես ք, тетя բառում տ-ն ծ է: Իսկ ամենակարող հայերենում չկան, օրինակ щ й տառերը՝ նույնիսկ հնչույթի կարգավիճակով: Կամ՝ եվրոպական լեզուներում լատինական այբուբենը չի բավարարում հնչույթների ու հնչյունների քանակին, ու ավելացվում են մի քանի հնչյունով՝ th` որպես զ կամ ս, որ էլի չկան հայերենում: Հավելեմ, որ ուրդուն՝ Պակիստանի պետական լեզուն, ունի 52 տառ: Հայերենում էլ, նույն ճապոներենից, չկա ս-ի ու շ-ի միջանկյալ տառը, որից ձևավորվում է սուսի-սուշի բառը:--Hayk.arabaget (քննարկում) 00:36, 29 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

է-ից հետո գրվող ի-ն չի կարդացվում խոսակցական լեզվի, սլենգի ժամանակ: Գաքուսե, քոոքոոսե, սենսե ասում են էնպես, ինչպես մենք ասում ենք <խոսում ա>: Իսկ し-ի համար.. Դե եսիմ: Ինչքան լսել եմ, միշտ մաքրագույն շի եմ լսել: Բայց գուցե և սխալվում եմ:Tado (քննարկում) 18:09, 30 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Դե իհարկե խոսքը գրական լեզվի մասին ա, ոչ խոսակցական։ Իսկ իմ գրածները ինձ բացատրել է լեզվաբանությանս դասախոսներից մեկը, ով 11 լեզվի տիրապետող ճապոնացի է։--Hayk.arabaget (քննարկում) 18:19, 30 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Ռեկի Կավահարա" page.