Քննարկում:Պորտալ

Latest comment: 14 տարի առաջ by Lilit Gabyan

Portal բառը Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանում «հանգրվան» է թարգմանված: Քանի որ այս հոդվածը միայն համակարգչային օգտագործման մասին չէ, կարծում եմ կարելի է այն միայն նշել հոդվածի տեքստում, սակայն հայերեն Վիքիփեդիայի անվանատարածքում օգտագործված «պորտալ» բառը եթե համաձայն եք կարելի է փոխարինել «հանգրվան» բառի հետ: Chaojoker 06:58, 11 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Կարծում եմ, որ վատ միտք է։ «Պորտալը» կարելի է ասել, որ արդեն համաշխարհային բառ է դարձել, և այն պետք է հենց այդպես էլ թողնել։ «Հանգրվան» բառն էլ ունի րի հիմնական իմաստը (ապաստան) և արհեստականորեն լրացուցիչ իմաստներ տալ այդ բառին շփոթության աղբյուր կլինի։ Վազգեն 01:36, 12 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Կոնկրետ վիքիպորտալները, կարծում եմ, պիտի հենց «պորտալ» անուն ունենան:--Պանդուխտ 05:53, 12 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Այս հոդվածի պարունակությունը հենց վերաբերվում է բազմանշանակությանը, առաջարկում եմ անվանափոխել Պորտալ (բազմանշանակություն) և այս հոդվածից հղումներ տալ պորտալ անվանմամբ այլ հոդվածներին:--Grigor Stamboltsyan 15:30, 18 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Ոչ բոլոր բառարաններն են ճիշտ և որոշ նոր բառարաններ կարող են շատ սուբյեկտիվ և անգամ սխալ թարգմանություններ առաջարկել։ Պարտադիր չէ որ բոլոր միջազգայնորեն ընդունված բառերը անպայման արհեստականորեն թարգմանվեն հայերեն։ Համամիտ եմ Վազգեն և Պանդուխտ մասնակիցների կարծիքի հետ։ --Lilit Gabyan 19:59, 19 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Պորտալ" page.