Քննարկում:Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)

Latest comment: 1 տարի առաջ by 23artashes in topic Անուն

Անուն խմբագրել

@GeoO ջան, ողջույն։ Համաձայն ՀՍՀ-ի՝ անունը պետք է լինի Կարլոս, իսկ ավելի ճիշտ՝ Կառլոս, քանի որ լ-ից առաջ գրվում է ռ։ I-ը և II-ը հենց այդ անունով են մտել հայերեն գրականության մեջ։ III-ը չպետք է բացառություն լինի։ Պետք է վերանվանվեն նաև մյուս երկուսի հոդվածները։ Երևի դրա համար արժե քննարկում բացել համապատասխան էջում։ Ի՞նչ կասես։ --23artashes (քննարկում) 06:00, 9 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել

Ողջույն, @23artashes ջան։ Շնորհակալ եմ հղումների համար։ Այո, ճիշտ ես, այդ հիմքով պետք է փոփոխություններ կատարել։ Փոքր-ինչ ուշ կարող եմ քննարկում բացել Աանվանափոխման առաջադրման հոդվածների էջում։ --ջեօ 🌱 06:32, 9 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, @Armenmir, @GeoO, @23artashes, եկեք կողմնորոշվենք անունը փոխելու հարցում։ Պաշտոնական տարբերակ կա՞։ --ԲեքոՔննարկում 05:54, 11 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Beko ջան, մերսի նշելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է ընդհանրապես հրաժարվել օտարերկրյա արքաների անվանումների ռուսաբանությունների կիրառումից։ Ռուսական աղբյուրներում եվրոպական արքաների պարագայում, հատկապես անգլիական, XIX դարի վերջից կիրառվում են գերմանաֆիկացված տարբերակները, ինչն ավելի ուշ անցել է հայերենին։ Բայց ես միշտ եղել եմ կողմնակիցը և ներկայումս Հայերեն Վիքիպեդիայում այն տենդենցն է, որ անվանումների տառադարձումը, հիմնականում, եթե խիստ կարծրացած չէ, տառադարձվում է բնօրինակ լեզվից (Կիկերոնը վկա)։ Այս դեպքում, բրիտանացիների պարագայում Կառլ/Կառլոս տարբերակներն ինձ համար խորթ են։ Ի դեպ, չգիտեմ պաշտոնական որևէ մոտեցում կա, թե՝ ոչ, բայց ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում նշված է Չարլզ III։ Հայալեզու լրատվամիջոցների մեծ մասն էլ է կիրառում այս տարբերակը։ --Armen (քննարկում) 06:15, 11 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Ներողություն եմ խնդրում, բայց արդյո՞ք այդ դեպքում պետք է անվանափոխվեն Վիքիպեդիայի այլ հոդվածները ևս, ներառյալ Ռուսաստանի արքա Պետրոս Մեծի անունը (Պյոտր), Իսպանիայի արքա Ֆիլիպ VI-ի (Ֆելիպե), ֆրանսկների թագավոր Կառլոս Մեծի (Շարլեման)։ Եվ եթե այո, թերևս այլ անունները ևս պետք է գրել ինչպես օրիգինալում, օրինակ՝ Այզեկ Նյուտոն, Էբրահամ Լինքոլն և այլն։ Khemchyan (քննարկում) 11:42, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի' Khemchyan, այս պարագայում ես միայն բրիտանացի թագավորների մասով եմ կարծիք գրել։ Այլ ազգերի վերաբերյալ կխուսափեմ որևէ տեսակետ արտահայտել, որովհետև իրենց ուղղությամբ չեմ ուսումնասիրել։ Նյուտոնի պարագայում հայալեզու բոլոր վստահելի աղբյուրներում կիրառվում է Իսահակ տարբերակը, հետևաբար անվանափոխելու կարիք չկա։ Չնայած, օրինակ Ազիմովի պարագայում, գրվում է հենց Այզեք, բայց դա այլ հարց է։ Ձեր թվարկած բոլոր անվանումները, հատկապես պատմականները, կարծրացած անվանումներ են և, ըստ իս, փոփոխելու կարիք չկա։--Armen (քննարկում) 17:10, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի @Armenmir։ Կարծում եմ, որ վստահելիների շարքին է դասվում նաև վերևում @23artashes-ի կողմից նշված ՀՍՀ-ն, որտեղ հիշատակվում է Կարլոս տարբերակը, և ես չեմ կարողանում հասկանալ, թե որ պահից սկսած և որ կանոնի հիման վրա Լյուդովիկոսը հայերենում դարձավ Լուի, իսկ Կարլոսը՝ Չարլզ։ Khemchyan (քննարկում) 18:55, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի @Armenmir, Կառլոս I-ը և Կառլոս II-ը ևս կարծրացած անուններ են և մտել են հայերեն պատմագիտական գրականության մեջ։ Ահավասիկ ևս մեկ աղբյուր՝ «Մեծ Բրիտանիայի պատմություն», տե՛ս էջ 63-ը և էջ 73-ը։ Եթե I-ը և II-ը Կառլոս են, III-ն ինչո՞ւ պետք է լինի Չարլզ։ Մենք ի՞նչ իրավունք ունենք փոխելու մասնագիտական գրականության մեջ ամրագրված անունները։ --23artashes (քննարկում) 19:33, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)Պատասխանել
Return to "Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)" page.