Քննարկում:Շմավոն Գրիգորյան

Latest comment: 1 տարի առաջ by 37.252.88.178 in topic Քննարկում

Քննարկում

խմբագրել

Հարգելի խմբագիրներ

Տվյալ անձնավորությունը հանդիսանում է ֆագոտահար, պրոդյուսեր և ոչ դիրիժոր։ Նախկինում արված խմբագրությունները հետ են ջնջվել, մինչդեռ պարունակում էին ճշգրիտ տեղեկություն։ Խնդրում եմ վերանայել։ 37.252.88.178 16:35, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի անանուն մասնակից։ Հոդվածում եղած տեղեկությունները «Հայ երաժշտության հանրագիտարանից» են, որը հեղինակավոր աղբյուր է։ Ցանկացած փոփոխություն պետք է հիմնավորեք հեղինակավոր աղբյուրով՝ ծանոթագրության տեսքով։ Նաև խնդրում եմ չփչացնել հոդվածի արտաքին տեսքը։ Հետ շրջված խմբագրումները նշված պահանջներին չէին բավարարում։ -- 23artashes (քննարկում) 17:47, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել
Իրավացի եք, հանրագիտարանում որպես մասնագիտություն նշված է նաև դիրիժորությունը, սակայն ֆագոտահարը,որը հենց նույն հանրագիտարանում նշված է որպես առաջին մասնագիտություն այստեղ բացակայում է։ Դա ընդունելի չէ, քանի որ երաժիշտը ներկայանում է հենց այդ մասնագիտությամբ։
Արտաքին հղումների ցանկում հնարավոր է ընդգրկել մասնագիտական գործունեության մասին բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ, կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների մասին մամուլի արձագանքներ, որոնք որ ինտերնետային հարթակում ամբողջությամբ հասանելի են։
Բացի վերոնշյալից, կենսագրական տվյայլները տարիների ընթացքում անընդմեջ լրացվում են և, հարկ եղած դեպքում, դրանք կարող են թարմացվել, ինչը հնարավորություն կտա ընթերցողին ավելի լայն տեղեկատվություն ստանալ նշված երաժիշտի մասին։
Եթե չեմ սխալվում, խմբագրման դաշտը բաց է նաև հենց այս պատճառով։ 37.252.88.178 18:14, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել
Յուրաքանչյուր հոդված բաց է խմբագրումների համար։ Պարզապես այդ խմբագրումները պետք է հիմնվեն վստահելի աղբյուրների վրա։ Եթե դժվարանում եք ճիշտ ձևով լրացումներ կատարել հոդվածում, այստեղ այն համապատասխան աղբյուրները, որոնք հավաստում են Ձեր գրածի իսկությունը, ես կավելացնեմ հոդվածում։ Ի դեպ, «Արտաքին հղումներ» բաժնի հղումները աղբյուր չեն համարվում։ Դրանք լրացուցիչ նյութեր են։ Հարգանքով՝ --23artashes (քննարկում) 19:53, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Հարգելի ադմին,

Հոդվածի ամբողջ կենսագրություն բաժնում ներկայացված է երաժիշտի` որպես ֆագոտահարի գործունեությունը, գլխավոր վերնագրում նա միևնույն է դասված է դիրիժորների կատեգորիայի մեջ։ ՀԻմք ընդունեք հենց հոդվածը ստեղծողի ծանոթագրության հղումը` հայ երաժշտության հանրագիտարանը։ Արտաքին հղումներն աղբյուր չեն հանդիսանում թեև, բայց որպես լրացուցիչ նյութ կարող են փաստել այստեղ իմ կողմից ներկայացվածը։ Դրանցից մի քանիսը, բավականին հետաքրքիր և առատ տեղեկատվությամբ, ես հրապարակել էի Արտաքին հղումներ բաժնում մինչ հետ ջնջումը։

Այս հարցին, վստահ եմ, դեռ կանդրադառնան ուրիշ մասնակիցներ նյութը կարդալու դեպքում, որոնք նույնպես լավ տեղեկացված են Շ.Գրիգորյանի ստեղծագործական գործունեության մասին։ Շատ ցանկալի կլիներ վերանայել և շտկել որոշ կետեր` ի օգուտ ճշգրիտ տեղեկատվության և լիակատար հոդվածի։

Շնորհակալություն։ 37.252.88.178 20:36, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

Ի լրացում վերը շարադրածի, ինչպես նաև որպես Ձեր կողմից նշված տեղեկատվության վստահելի աղբյուրի օրինակ, նշում եմ երկու առաջատար նվագախմբերի հղումներ, որտեղ ներկայացվում է երաժիշտների կազմը։ (ֆագոտահարներ ենթաբաժին)։ 37.252.88.178 20:52, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել

https://opera.am/hy/about-us/
https://apo.am/%d0%bc%d1%83%d0%b7%d1%8b%d0%ba%d0%b0%d0%bd%d1%82%d1%8b-%d0%be%d1%80%d0%ba%d0%b5%d1%81%d1%82%d1%80%d0%b0 37.252.88.178 20:54, 8 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել
Return to "Շմավոն Գրիգորյան" page.