Քննարկում:Մարտին Լյութեր

Latest comment: 3 տարի առաջ by Սմբատ

Ինչպես արդեն ասել եմ, Մարտին Լյութեր վերնագրով նյութը պետք է վերափոխվի Մարտին Լութեր վերնագրի (առանց յ-ի), քանի որ Լյութեր տարբերակը ռուսաֆիկացման արդյունք և մինչև 1940-ական թվականները մեր պատմագիտական և գրական տեքստերում կիրառվում էր ճիշտ տարբերակը՝ Լութեր։ Միայն 1950-ականներից հետո է, որ տեքստ է ներմուծվում ռուսաֆիակցավծ Լյութեր տարբերակը, ինչ սխալ է նաև գերմաներեն անվանումի բնագրի հետ։ Գերմաներենում Luter է և ոչ թե Lüter (իսկ ավելի ճիշտ տարբերակը՝ Մարթին Լութեր, բայց քանի որ Մարտինի դեպքում վաղուց քարացած ձև ունենք՝ կարող է մնալ)։ Համոզվելու համար կարող եք գերմանական շատ այլ տարբերակներ էլ նայել, որոնք, որպես օրենք, ռուսական տարբերակում միշտ, չգիտես ինչու, սխալ են գրվում (միայն վերջին 10-20 տարիներին է, որ ռուսական միջավայրում ևս հոգ է տարվում այդ սխալներն ուղղելու ուղղությամբ)․ օրինակ՝ ռուսները գրում են Դիլթեյ, բայց պետք է լինի՝ Դիլթայ, ռուսները գրում են Ֆրեյդ, բայց պետք է լինի Ֆրոյդ և այլն։ Օրինակները նրա համար են, որպեսզի մեզ համար ուղղորդիչ չդարձնենք ռուսական տարբերակը։ Ի վերջո այս հարթակը նաև նրա համար է, որպեսզի մաքրենք սխալները, լեզվական գաղութարարական հետևանքները։ Սմբատ Սմբատ (քննարկում) 14:51, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Return to "Մարտին Լյութեր" page.