Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է 2014 թվականի Վիքի Ճամբարի ընթացքում


Առային «Ղարաբաղ» կոմիտեն գլխավորում էր Սուրեն Այվազյանը /1978-1989 թթ/:

խմբագրել

Առաջին «Ղարաբաղ» կոմիտեն գլխավորում էր Սուրեն Այվազյանը /1978-1989 թթ/:1970-ականների կեսերին Ջոն Սահակի Կիրակոսյանը առաջարկեց իրեն միանալ Ղարաբաղյան շարժման նոր փուլին։ Ժամանակի ընթացքում Ս. Այվազյանը դարձավ այդ շարժման գաղափարային և պրակտիկ առաջնորդներից մեկը։ Բոլորին քաջ հայտնի են իր հրապարակումները և բաց նամակները, իր կողմից կազմված պատմական քարտեզները։1988թ․ փետրավարի 20-ի ցույցը Երևանում տեղի ունեցավ, ներկա էին Հայաստանի ԿԿ ԿԿ ներկայացուցիչները, իսկ Ստեփանակերտում մարզային կատարողական կոմիտեի Արտակարգ նիստի ժամանակ, որտեղ կայացվեց վերամիավորման պատմական որոշումը, Մոսկվայից ներկա էր ԽՄԿԿ ԿԿ ներկայացուցիչը։  Ցույցը Երևանում կազմակերպեց Սուրեն Այվազյանը: 1989թ ձերբակալվեց՝ մեղադրվելով արտասահմանից զենք գնելու համար և դա Ղարաբաղ տեղափոխելու նպատակով: Տանը և աշխատավայրում խուզարկություն կատարելուց հետո, վերցվել էին բոլոր փաստաթղթերը Հայաստանի պատմության, Ղարաբաղյան շարժման (իր կազմած «Ղարաբաղյան օրագիրը») վերաբերյալ, վերամիավորմանը աջակցող ստորագրությունների ցուցակները և այլն։1992թ. հունիսի 1-ին ՀԽՍՀ Գերահույն Դատարանը Մանուկյանի նախագահությամբ կայացրեց մեղադրական վճիռ Ս.Մ.Այվազյանի նկատմամբ՝ դատապարտելով 9 տարվա ազատազրկման Կոշի ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում պատժի կրումով:Այվազյանի ընկեր և մարտակից Արթուր Մարգարյանը անձամբ դիմեց այն ժամանակվա Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին, ով անձամբ լավ ճանաչում էր Սուրենին, և այդ մարդկանց ջանքերի շնորհիվ 1993թ. մարտին Սուրեն Այվազյանը ազատվեց:

2010 թ. հետմահու  պարգևատրվել է Արցախի Հանրապետությանը ծառայելու համար «Շնորհակալություն» մեդալով: 78.109.72.215 15:20, 20 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Ողջ հարգանքով Սուրեն Այվազյանի նկատմամբ՝ պետք է հասկանալ, թե ինչ կազմակերպություն էր Սուրեն Այվազյանի ղեկավարած կոմիտեն ու որքանով էր դա Իգոր Մուրադյանի նախաձեռնության նախորդողը: Ես չգիտեմ օրինակ Սուրեն Այվազյանը ներգրաված էր Մուրադյանի, Վազգեն Մանուկյանի, Տեր-Պետրոսյանի, Սիրադեղյանի ու այլոց խմբում, թե ոչ: 88-ից կազմված խմբի անդամների մեջ իր անունը ես անձամբ չեմ հիշում: 1988 թվականի փետրվարի ցույցը կարծում եմ չէր կարող Սուրեն Այվազյանը ինքնուրույն կազմակերպել: Որքանով էր իր դերը այս գործում, պետք է հասկանալ ավելի հստակ:
Եթե իր ղեկավարած խումբը նույն կերպ կրում էր Ղարաբաղ կոմիտե անունը, բայց հետագայում իրենից անկախ են հավաքվել Մուրադյանի շուրջ, կարծում եմ ճիշտ կլինի ստեղծել ևս մեկ առանձին հոդված Ղարաբաղ կոմիտե (1978-1989) անունով: Եթե նույն կոմիտեն էր, ապա առանձին հոդվածի կարիք չկա, բայց պետք է հասկանալ իր կարգավիճակը 88-ից հետո կոմիտեի կազմում: 517design (քննարկում) 06:45, 22 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Return to "Ղարաբաղ կոմիտե" page.