Քննարկում:Հրայր Թովմասյան

Latest comment: 4 տարի առաջ by Samo04

Հարգելի խմբագիր՝ Հաշվի առնելով <<Վիկիպեդիա>> կայքի խմբագրմանը ներկայացվող պահանջները, այս կայքի ստեղծման գաղափարախոսությունն ու ձևավորված սկզբունքները, գտնում եմ, այս էջի <<հայտնի ելույթներ>> բաժնում արված գրառումը հակասում է կայքի կանոններին և սկզբունքներին, քանի որ․

1․ Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը: 2․ Այն պարունակում է <<դեղին մամուլին>> բնորոշ տեղեկատվություն։ 3․ Պարունակում է իր մեջ վիրավորանք և զրպարտություն։ Ընդ որում, հզումները կատարվել են մի կայքի, որի հավաստիությունը կասկածելի է։ Այնինչ հավաստի աղբյուրին հղում տալը այս կայքի կանոններից է։ 4․ Նշված պաշտոնատար անձը հանդիսանում է բարձրագույն պաշտոնյա և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նման պաշտոնյաների կենսագրական տվյալները առնչվում են նաև երկրի բնութագրին, նման մարդկանց կենսագրությունը շարադրելիս պետք է լինելի առավել ուշադիր և զգույշ։

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ ջնջել նշված բաժինը։ Այլ հիմնավորումների կանդրադառնամ անհրաժեշտության դեպքում։

Հարգանքներով– Այս անստորագիր գրառման հեղինակն է ANNA&ANNA19 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեր գրածից կարելի՞ է ենթադրել, որ Դուք պնդում եք, թե Հետք, Ժողովուրդ, Երկիր լրատվամիջոցները վստահելի չեն: Եթե այո, ապա ինչո՞ւ:--Գարդմանահայ (քննարկում) 17:48, 13 Օգոստոսի 2019 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ ANNA&ANNA19 մասնակցի հետ, տվյալ հատվածը չի համապատասխանում ՎՊ:ԱԱԿ կանոնին, այն է «Ապրող անձանց կենսագրությունները պետք է գրվեն պահպանողական ոճով՝ հաշվի առնելով սուբյեկտի գաղտնիությունը: Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը:»: Ըստ այդմ նշված հատվածը հեռացնում եմ:--Սամվելքննարկում 06:31, 2 Հոկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Հրայր Թովմասյան" page.